• Latest news

Տղամարդիկ ու կանայք տարբեր պատճառներո՞վ են ձեռնաշարժությամբ զբաղվում

5 հոկտեմբերի, 2017  23:56

Ձեռնաշարժության միջոցով ինքնաբավարարումը տղամարդկանց մոտ կապակցված է սեքսի անբավարար քանակությամբ, իսկ կանանց մոտ՝ սեռական ակտի ժամանակ լրացուցիչ հաճույք ստանալու ցանկությամբ։ Նման եզրակացության է հանգել ամերիկացի հետազոտողների խումբը, որոնց հոդվածը հրապարակվել է Archives of Sexual Behavior ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է 18-ից 60 տարեկան 7648 տղամարդ ու 8090 կին։ Նրանց շրջանում հարցում է իրականացվել, որի ժամանակ նրանք հայտնել են, թե ինչ հաճախությամբ են ձեռնաշարժությամբ զբաղվում, երբ են դրանով զբաղվել վերջին անգամ, որքանով բավարարված են իրենց սեռական կյանքից։

Ստացված տվյալների վերլուծության ժամանակ հաշվի է առնվել կամավորների տարիքը, նրանց սեռը, նաեւ մշտական զուգընկերոջ առկայությունը։ Պարզվել է, որ չբավարարված տղամարդիկ, որոնք հայտնել են իրենց կյանքում սեքսի պակասի մասին, հակված են զբաղվել ձեռնաշարժությամբ, որը փոխհատուցող դեր է կատարում։ Միաժամանակ, որքան հաճախ են կանայք սեքսով զբաղվել, այդքան հաճախ են նրանք դիմել լրացուցիչ ստիմուլյացիայի միջոցով ինքնաբավարարմանը։ Նման դեպքում ձեռնաշարժությունը լրացնող ֆունկցիա է կատարել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել