• Latest news

Ստեղծվել է վերքերը սոսնձելու սուպերսոսինձ

5 հոկտեմբերի, 2017  18:40

Ավստրալիայի եւ ԱՄՆ գիտնականները կենսաբանական MeTro «սուպերսոսինձ» են ստեղծել, որը կարող է սոսնձել վերքերի եզրերը եւ միմյանց «կարել» ամենափափուկ եւ նուրբ հյուսվածքները՝ թոքերը կամ անոթները:«Այսպիսի սոսնձի կիրառման հնարավորությունները վիթխարի են՝ սկսած ռազմադաշտում կամ տարբեր աղետներից հետո վերքերը «սոսնձելուց», ավարտած կլինիկաներում տարբեր բարդ վիրահատությունների կատարմամբ: Մենք պատրաստ ենք մարդու վրա փորձեր կատարելուն եւ հուս ունենք, որ MeTro-ն շուտով կսկսի մարդկանց կյանքերը փրկել», - ասել է Սիդնեյի (Ավստրալիա) համալսարանից Էնթոնի Վայսը:

Վիրահատարաններում վիրաբույժների եւ ռազմադաշտում զինվորականների գլխավոր խնդիրն այն է, որ արյունահոսության դադարեցման եւ վերքի չեզոքացման բոլոր գոյություն ունեցող մեթոդները մեծ թերություններ ունեն: Օրինակ՝ վիաբուժական թելերով վերքերը «կարելը» մեծ ժամանակ է պահանջում, իսկ սովորական սուպերսոսինձը, որը վերքերը սոսնձելու ամենահարմար եւ հուսալի միջոցն է, անչափ տոքսիկ եւ փխրուն նյութ է:

Վայսը նշում է, որ այսպիսի սոսնձի ստեղծման գաղտնիքը թաքնված էր իր՝ մարդու մարմնի մեջ: Մեր միացնող հյուսվածքը կազմված է էլաստին սպիտակուցի մանրաթելերից, որը շատ ամուր եւ միաժամանակ առաձգական նյութ է, որը կարող է մի քանի անգամ երկարել եւ դրա հետ մեկտեղ իր ձեւը պահպանել:

Գիտնականները հայտնագործել են պրոտոէլաստինը պոլիմերացնելու սեփական եղանակը՝ այն միախառնելով մեթիլմետակրիլատին, որը օրգանական ապակու արտադրության հումքն է:

Այս նյութը թանձր անգույն հեղուկ է այն դեպքում, երբ պահպանվում է մութ տեղում, իսկ ուլտրամանուշակագույն լամպով կամ արեւով լուսավորվելու դեպքում այն արագ կարծրանում է՝ վերածվելով էլաստիկ եւ կիսաթափանցիկ պլաստիկի: Պրոտոէլաստինին «հեղուկ օրգանական ապակու» ոչ մեծ քանակություն ավելացնելով՝ գիտնականները յուրահատուկ «սուպերսոսինձ» են ստացել, որն օրգանիզմի համար թունավոր չէ եւ միաժամանակ մեծ առաձգականությամբ ու ամրությամբ է օժտված:

«MeTro սոսնձի գլխավոր առավելությունն այն է, որ այն ակնթարթորեն գելի է վերափոխվում այն պահին, երբ հպվում է մաշկի մակերեւույթին, որի շնորհիվ վերքը մշակելիս այն ոչ մի տեղ չի «փախչի»: Հետագայում հնարավոր է սոսնձի ամրությունը մեծացնել՝ վերքը լուսավորելով ուլտրամանուշակագույնով, որի շնորհիվ մեր սոսինձը կարող է վերքերը սոսնձել ըստ կետերի եւ անչափ հուսալիորեն», - հավելում է Բոսթոնի Հյուսիսարեւելյան համալսարանի (ԱՄՆ) քիմիկոս Նասիմ Անաբին:

Անաբին եւ Վայսը նշել են, որ իրենց թիմը սոսնիձը ստուգել է մկների եւ խոզերի վրա կատարված փորձերով՝ դրանով սոսնձելով նրանց վնասված անոթները եւ թոքերը: Երկու դեպքում էլ վերքն ամբողջովին ձգվել է մինչեւ այն, երբ սոսինձը լիովին ներծծվել է, եւ վիրահատված բոլոր կենդանիները ողջ են մնացել: Կենսաբանները հույս ունեն, որ իրենք առաջիկայում համանման փորձերը կամավորների վրա անցկացնելու թույլտվություն կստանան, ինչը ճանապարհ կբացի MeTro-ն կլինիկական պրակտիկայում օգտագործելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել