• Latest news

Օրական 5 վիրահատության դեպքում ստենտավորման գները կարող են իջնել 40 տոկոսով. Նախարար

6 հոկտեմբերի, 2017  20:16

Մենք ձեռնամուխ ենք եղել բժշկական ծառայություններում գնագոյացման տրամաբանություն ներդնելուն։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը։

«Սա նշանակում է, որ եթե առաջ այս կամ այն ծառայությունն ուներ ոչնչով չբացատրվող իր գինը, այսօր այն կարող է բացատրվել կիրառվող գործիքների եւ սարքավորումների ամորտիզացիայով։  Այն հաշվարկվելու է 5-7 տարով՝ փոփոխական ծախսերով, որտեղ էլ ներառվելու են աշխատավարձերն ու բուժհաստատության եկամուտը», - հայտնեց նախարարը։

Լեւոն Ալթունյանը նշեց, որ հաշվի են առնվելու մի շարք այլ գործոններ եւս, որոնք տրամաբանական, հասկանալի եւ թափանցիկ կդարձնեն առողջապահության ոլորտում գնագոյացումը։

«Գնագոյացման գործընթացը առավել թափանցիկ դարձնելու եւ հնարավոր ծախսերը նվազեցնելու համար, մենք մեր ռեսուրսները առավել ռացիոնալ օգտագործելու  անհրաժեշտություն ունենք», - հայտնեց նախարարը։

Լեւոն Ալթունյանը նշեց, որ իրենք որդեգրել են օպտիմալացման երկու սկզբունք։

Առաջին սկզբունքը վերաբերում է սարքավորումներին եւ բուժանձնակազմի մաքսիմալ զբաղվածությանը։

«Գաղտնիք չէ, որ մեր բուժհաստատություններում, առավելապես՝ մարզերում, բժիշկները հիմնականում ազատ են։ Այս առումով, մենք ունենք բուժանձնակազմին հիվանդներով զբաղեցնելու խնդիր», - հայտնեց նախարարը։

Նա տեղեկացրեց, որ մյուս սկզբունքը վերաբերում է հիվանդության բուժման ժամկետային հասանելիությանը։

«Եթե, օրինակ,  մի շարք հիվանդությունների՝ արնահոսության, տրավմայի, կամ ավտովթարի դեպքում հիվանդին պետք է 15-20 րոպեում հասցնել բուժհաստատություն, ուրեմն պետությունը պարտավոր է ապահովել հիվանդի՝ նշված ժամանակահատվածում բուժհաստատություն հասցնելը։ Այնպիսի հիվանդություններ, որոնցից են պլաստիկ վիրաբուժությունը, ուռուցքաբանությունը, ինչպես նաեւ՝ թերապեւտիկ հիվանդությունները, որոնց հասանելիությունը նորմատիվային կարող է լինել 2 եւ ավելի ժամերի դեպքում, այստեղ էլ պետությունը երաշխավորվում է համապատասխան ժամկետային նորմատիվներում բուժհաստատությունների հասանելիությունը», - նշեց Լեւոն Ալթունյանը։

«Եթե մենք ներդնենք 5 տարվա ամորտիզացիա, աշխատակազմի համար ֆիքսված բարձր աշխատավարձեր, եւ ապահովենք բուժհաստատությունները օրական մինիմում 5 ստենտավորումով, գները կարող են իջնել 40 տոկոսով։  Սա է այն ուղղությունը, որով մենք շարժվում ենք եւ շուտով կներդնենք», – ասաց առողջապահության նախարարը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է