• Latest news

Հայտնի էնդոկրինոլոգը խորհուրդը․ ուտելիքն ինքներդ պատրաստեք

14 հոկտեմբերի, 2017  20:09

Լասթիգը դեմ է դիետաներին։ Նրա կարծիքով  կուշտ, առողջ սնունդը ինքնին ապահովում է գեղեցիկ կազմվածք: Սակայն  բժիշկը համոզված է, որ դրա համար պետք է պարզապես հրաժարվել անհամապատասխան սովորություններից։ «Ես դեմ չեմ կալորիաները կրճատելուն, սակայն ամեն ինչ կախված է նրանից, թե որքան կալորիա եք սպառում: Եթե ամենօրյա նորմի կեսը շաքարին է բաժին ընկնում, յոգուրտներին ու թխվածքաբլիթներին, ապա ոչ մի լավ բան մի սպասեք»,- ասել է Ռոբերտ Լասթինգը:

Գիտնականը կարծում է, որ սնվելու գլխավոր սկզբունքը բնական մթերքների կիրառումն է: Սննդաբաժնում որքան շատ  է վերամշակված սնունդը, այնքան մեծ է հիվանդանալու հավանականությունը: Ու այդ իմաստով ամենավտանգավորը Լասթինգը համարում է պատրաստի հրուշակեղենը: Բժիշկը խորհուրդ է տալիս սնունդն ինքնուրույն պատրաստել. դա ոչ միայն ավելի առողջ սնունդ ուտելու, այլեւ ֆիզիկական զբաղվածության հնարավորություն է ընձեռում:

Էնդոկրինոլոգն ամենավատ սովորություններից մեկը  շաքարի օգտագործումն է  համարում օրվա առաջին կեսին՝ նախաճաշի ժամանակ. «Որքան շատ եք շաքար ուտում, այնքան շատ խնդիրներ է դա առաջացնում: Շաքարը միակ բանն է, որի մասին պետք է առավոտյան ընդհանրապես մոռանալ»,- ասում է բժիշկը:

Իսկ ընդհանրապես նա խորհուրդ է տալիս քաղցրեղեն օգտագործել շաբաթական մեկ անգամից ոչ ավելի: Քաղցրի պահանջը , ըստ նրա, կարելի է բավարարել մրգերի հաշվին: Չնայած մրգերի մեջ նույնպես շաքար կա, դրանցում այնքան բջջանք կա, որ չեզոքացնում է այդ շաքարի ազդեցությունը, նշել է Լասթիգը: Սակայն, այս հարցում բացառություն է խաղողը:

Էնդոկրինոլոգը նաեւ նշում է, որ պարտադիր օրաբաժնում պետք է ներառել կենդանական սպիտակուց, ծովամթերք, սնկեր, վարսակաձավար, գետնանուշ: Դրանք օգնում են օրգանիզմի սերոտոնինի պակասը լրացնել՝ հորմոն, որ պատասխանատու է  դրական էմոցիաների համար ու ազատում է քաղցրի հանդեպ   թուլությունից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել