• Latest news

Հայաստանում հազար երեխաներից 23-ը ծնվում են դեռահաս մայրերից. զեկույց

17 հոկտեմբերի, 2017  20:20

Հայաստանում 1000 ծննդկանից 23-ը 15-19 տարեկան աղջիկներ են։ Այս մասին ասվում է Worlds Apart: Reproductive health and rights in an age of inequality զեկույցում։ Հայ լրագրողներին այն ներկայացրել է ՄԱԿ Ազգաբնակչության հիմնադրամի հայկական գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ այդ թիվը մեծ չէ՝ ի համեմատ այլ երկրների։ Հարեւան Վրաստանում 1000 ծննդկանից 41-ն է դեռահաս, իսկ Ադրբեջանում՝ 47-ը։ Թուրքիայում այդ թիվը 29 է, Ռուսաստանում՝ 27, Ուկրաինայում՝ 27, Բելառուսում՝ 22։

Առավել հաճախ դեռահաս աղջիկները մայրանում են ՀԱՀ–ում՝ 1000 ծննդկանից 229-ը։ Իսկ հղի դեռահասների ամենափոքր թիվը գրանցվել է Հյուսիսային Կորեայում եւ Սան Մարինոյում՝ 1000 ծննդկանից մեկը։ Նրանց հաջորդում են Հարավային Կորեան եւ Շվեյցարիան, որտեղ 1000-ից 2 դեռահասն է երեխա լույս աշխարհ բերում։ Երրորդ տեղում է Սինգապուրը՝ 1000-ից 3։

Այդ նույն զեկույցի  համաձայն՝ դեռահասների հղիության ու ծննդաբերության 95 տոկոսը գրանցվում է զարգացող երկրներում։ Զեկույցը տեղեկություններ է հավաքել 96 զարգացող երկրների մասին, եւ այդ երկրներում է գրանցվել դեռահասների հղիության ամենամեծ ցուցանիշը, քանի որ դեռահասներն ապրել են աղքատության մեջ, եւ կրթությունը նրանց հասանելի չի եղել։

Զեկույցը նաեւ ցույց է տվել, որ 18 տարին չլրացած 7.3 մլն ծննդաբերող աղջիկներից 1.1 մլն–ը անգամ 15 տարեկան չկա։ Հետաքրքիր է, որ նման աղջիկներից 10-ից 9-ը ծննդաբերում է ամուսնացած կարգավիճակում։

Նշենք, որ Worlds Apart: Reproductive health and rights in an age of inequality զեկույցը նվիրված է գենդերային անհավասարության ազդեցության մեխանիզմներին եւ երկիրի տնտեսության վրա վերարտադրողական առողջության անհասանելիության ազդեցությանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է