• Latest news

Ինչո՞ւ են կանայք սթրեսից գիրանում

19 հոկտեմբերի, 2017  10:46

Սթրեսը նույնքան վատ է ազդում մարդու մարսողության վրա, որքան և սխալ սնունդը, որը քաշի ավելացման պատճառ է դառնում։ Այս մասին նախազգուշացնում են Brigham Young University համալսարանի գիտնականները։

Նրանք հետազոտել են կրծողների միկրոֆլորան ու պարզել, որ դրա վրա ուժեղ ազդում է սթրեսը, ընդ որում ազդեցության աստիճանը հնարավոր էր համեմատել վնասակար սննդի հանդեպ նախասիրության հետ, հայտնում է The New York Post-ը։ Հայտնի է, որ աղիների միկրոֆլորան շատ կարևոր է ընդհանուր առողջության համար։ Մասնավորապես այն ազդում է նյութափոխանակության պրոցեսների վրա։  

Գիտնականները հետաքրքիր փորձ են կատարել՝ նրանք փոխել են մկների էգերի միկրոֆլորան այնպես , որ այն հիշեցնի գեր կենդանիների միկրոֆլորան։ Ու այդ փոփոխությունները կատարվել են սթրեսային գործոնի ներմուծման հաշվին ։ Դա նշանակում է, որ սթրեսն ուղիղ ազդեցություն ունի էգերի միկրոֆլորայի վրա ու կարող է հանգեցնել ավելորդ քաշի առաջացմանը։ Իսկ ահա որձերի մոտ ամեն ինչ այլ կերպ էր՝ սթրեսից որձերը պարզապես  նվազ ակտիվ էին դարձնում ֆիզիկական առումով ու ավելի անհանգիստ։

Ի դեպ, սթրեսային հորմոնը՝ կորտիզոլը, նույնպես կապակցված է ավելորդ քաշի ու մարմնի զանգվածի գործակցի բարձրացման հետ։ Դրանից ելնելով՝ գիտնականները գիրամարմին հիվանդներին խորհուրդ են տալիս լիցքաթափվել (մեդիտացիայի կամ նկարչության միջոցով)։ Այսպիսով, սթրեսի դեմ պայքարն ավելորդ քաշի դեմ պայքարի ծրագրի անբաժանելի մասն է։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է