• Latest news

Առողջապահության փոխնախարար. Սրտի շտապ վիրահատությունների համար հավելավճարներ չեն լինի

19 հոկտեմբերի, 2017  17:44

Պետությունը կշարունակի նաեւ 2018 թվականին վճարել սուր ինֆարկտների կորոնար ստենտավորման համար։ Այս մասին հոկտեմբերի 18-ին՝ ԱԺ–ում առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում 2018-ի պետբյուջեի քննարկման ժամանակ, ասել է ՀՀ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը։

Ընդհանուր առմամբ այդ նպատակով եկող տարվա բյուջեում կպահպանվի 3 մլրդ դրամ։ Պարզապես առանձին ծրագրից միջոցները կբաժանեն նպատակային ծրագրերով՝ բուժօգնություն զինվորականների եւ այլ ուժայինների համար, բժշկական ապահովագրությամբ պետծառայողների համար, երեխաների, սոցիալապես անապահովների եւ վերջապես այլ քաղաքացիների համար։

«Գումարին կարելի է ավելի ուշադիր հետեւել։ Իսկ հիմա ստացվում է, որ ով առաջինն է եկել, նա էլ ստացել է։ Բացի այդ, այստեղ հիվանդներին սկսում են առաջարկել հավելյալ վճարել, որպեսզի դեղապատ ստենտ ստանան ոչ դեղապատի փոխարեն։ Թեպետ բժիշկների եզրակացությունների համաձայն՝ այն միշտ չէ ավելի պետքական լինում։ Իսկ բյուջեի սահմանափակ միջոցների դեպքում մենք ամեն դեպքում ստիպված ենք ընտրել այն, ինչով  կարող ենք անմիջապես կյանք փրկել»,– ասաց Մարգարյանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է