• Latest news

26-ամյա կնոջ ներարգանդային պարույրը գտել են միզապարկում

23 հոկտեմբերի, 2017  14:23

Medicine գիտական ամսագիրը մի հետաքրքիր դեպքի մասին է գրել. 26-ամյա կնոջ ներարգանդային պարույրը «կորել էր» ու հետագայում հայտնաբերվել նրա միզապարկում։ Ավելին՝ պարույրի տեղադրումից որոշ ժամանակ անց կինը հղիացել է ու երեխա ունեցել։

Կնոջ արգանդում պարույրը տեղադրվել էր 2011-ին, ու մի քանի ամիս անց նա հղիացել էր։ 2012-ի փետրվարին նրան կեսարյան հատում են արել, որի ընթացքում չի հաջողվել հայտնաբերել պարույրը։ Բժիշկները եզրակացրել են, որ այն սերտաճել է կնոջ արգանդին։

Հետագայում կնոջը սկսել են անհանգստացնել ցավեր որովայնի մասում, իսկ նրա մեզի մեջ արյուն է հայտնվել։ Նրան ռենտգեն հետազոտություն են արել, որը ցույց է տվել, որ պարույրը, ծակելով արգանդը, հայտնվել էր կնոջ միզապարկի մեջ։

Այս դեպքի մասին բժիշկների հաշվետվությունից հետեւում է, որ ներարգանդային պարույրի տեղադրումից հետո նման բարդացումներ հանդիպում են 1000 դեպքերից առնվազն մեկի դեպքում։ Սակայն իրականում դրանց քանակը կարող է ավելի մեծ լինել, պարզապես ոչ միշտ են հիվանդները ունենում այդպիսի անհանգստացնող նշաններ, որոնք նրանց կստիպեին դիմել բժշկի։

Բժիշկներն ասում են, որ երբեմն անցնելով արգանդի միջով, պարույրը հայտնվում է կոնքի խոռոչում կամ էլ որովայնի խոռոչում՝ առաջացնելով ուժեղ ցավեր ու հանգեցնելով բորբոքային պրոցեսների։ Դրա համար էլ, բժիշկների խոսքով, պարույրի տեղադրումից հետո պետք է պարտադիր հետեւել, որ այն մնա իր տեղում։ Հակառակ դեպքում խորհուրդ է տրվում այն հեռացնել, նույնիսկ եթե դրա դիրքի փոփոխությունը ցավեր կամ այլ խնդիրներ չի առաջացնում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել