• Latest news

Ձմռանը ծննդաբերող կանայք ավելի հազվադեպ են բախվում հետծննդաբերական դեպրեսիայի

25 հոկտեմբերի, 2017  10:42

Ձմռանը կամ գարնանը ծննդաբերող կանայք ավելի հազվադեպ են բախվում հետծննդաբերական դեպրեսիային, քան նրանք, ովքեր ծննդաբերում են տարվա մյուս եղանակներին։ Նման եզրակացության են հանգել Brigham & Women’s Hospital հոսպիտալի գիտնականները (Բոսթոն, ԱՄՆ)։

Կանանց առնվազն 10 տոկոսը ծննդաբերությունից հետո բախվում է դեպրեսիայի ու տագնապային վիճակների խնդրին։ Մասնագետների կարծիքով՝ դա պայմանավորված է օրգանիզմում տեղի ունեցող հորմոնալ փոփոխություններով, մայրությանը հոգեբանական ադապտացիայով, հոգնածությամբ եւ քնի պակասով։ Վերոնշյալ հիվանդանոցի հետազոտողները որոշել են պարզել, թե ինչ գործոններ են ազդում հետծննդաբերական դեպրեսիայի զարգացման հավանականության վրա։

Նրանք վերլուծել են 20 169 կանանց տվյալները, որոնք ծննդաբերել են 2015-ի հունիսից մինչեւ 2017-ի օգոստոսը։ 817 մասնակիցներ (4․1 տոկոսը) տառապում էին հետծննդաբերական դեպրեսիայից։ Առանցքային գործոնի դեր էր կատարում այն հանգամանքը, թե տարվա որ եղանակին է կինը ծննդաբերել։ Ձնռանը կամ գարնանը ծննդաբերած կանանց շրջանում հետծննդաբերական դեպրեսիայի հավանականություն ավելի ցածր էր։

Հետծննդաբերական դեպրեսիայի զարգացման հավանականությունը կախված էր նաեւ այլ գործոններից, ինչպիսիք են հղիության տեւողությունը, էպիդուրալ ցավազրկումը ծննդաբերության ժամանակ ու մարմնի զանգվածի գործակիցը։ Որքան շուտ էր կինը ծննդաբերել՝ այդքան նրա մոտ բարձր էր դեպրեսիայի զարգացման հավանականությունը։ Էպիդուրալ ցավազրկման բացակայությունը նույնպես ավելացնում էր հավանականությունը։

Մասնագետները ճշգրիտ չգիտեն, թե ինչու են ձմեռային կամ գարնանային ծննդաբերությունները նվազեցնում հետծննդաբերական դեպրեսիայի զարգացման հավանականությունը։ Հնարավոր է պատճառն այն բավականություն է, որը կանայք ստանում են՝ նորածնի հետ տանը ժամանակ անցկացնելով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է