• Latest news

Պսիխոպատները կարող են սպանել մեկ մարդու՝ հանուն մի քանիսի փրկության

25 հոկտեմբերի, 2017  20:16

Հետազոտությունները ցույց են տվել, որ պսիխոպատները պատրաստ են առանց վարանելու սպանել մեկ մարդու՝ հանուն մի քանիսի փրկության, համենայն դեպս իրավիճակի համակարգչային նմանակման դեպքում։ Մնացած մարդիկ, չնայած ճիշտ են համարում նման գործողությունները, բայց գործնականում ոչ միշտ են ունակ դրանց։

Մեծ Բրիտանիայի տարբեր գիտական հաստատությունների գիտնականները մի քանի փորձ են իրականացրել։ Առաջին փորձում մասնակիցները սկզբում լրացրել են հարցաթերթիկներ, որպեսզի հետազոտողները կարողանան հայտնաբերել նրանց հոգեկան շեղումները վկայող հատկանիշները, իսկ հետո լուծել են մի շարք բարոյական դիլեմաներ։ Այդ դիլեմաներից մեկում մասնակիցը հանդես է գալիս ջոկատի հրամանատարի դերում: Թշնամական տարածքում գտնվող հրամանատարը պետք է սպաներ ծուղակի մեջ ընկած զինվորին, քանի որ նրան ողջ թողնելը նշանակում էր նրան դատապարտել թշնամու կողմից կտտանքների, իսկ փրկելու փորձը կնշանակեր վտանգել ամբողջ ջոկատի կյանքը։

Փորձի հաջորդ մասում հետազոտողները մոդելավորել էին այդ ու մի քանի այլ իրավիճակներ ռոբոտացված սարքի օգնությամբ, որը նմանակում էր օրինակ վիրավոր զինվորին ու չափում գործադրված ջանքն ու շարժումների արագությունն այն պահին, երբ փորձի մասնակիցները փորձում էին նրան «սպանել» իրենց ձեռքի դանակով։

Երկրորդ փորձի ժամանակ հետազոտողները վիրտուալ իրականության ակնոցի ու ռեալիստական մանեկենի օգնությամբ նմանակել էին գնացքի հայտնի դիլեման (երկընտրանքը)։ Մասնակիցներին առաջարկել էին կամուրջի վրա իրենց հետ կանգնած մարդուն գցել գնացքի տակ,  գնացքը կանգնեցնելու ու գծերին կանգնած մարդկանց փրկելու համար։

Չնայած հարցաթերթիկները լրացնելու ժամանակ շատերը պատրաստ էին զոհաբերել մեկ մարդու հանուն մի քանիսի փրկության, բայց նրանցից ոչ բոլորն էին ունակ սպանել նրան նույնիսկ բեմադրված փորձի շրջանակում։

Սակայն որքան ուժեղ էին մասնակիցների մոտ արտահայտված պսիխոպաթիկ գծերը, այդքան քիչ էր նա վարանում ու այդքան վճռական էր գործում։ Նրանց համար բնութագրական է հակահասարակական վարքագիծն ու էմպատիայի խախտումը։ Ամենայն հավանականությամբ հենց դա էր նրանց թույլ տալիս անհրաժեշտ գործողություններն իրականացնել առանց վարանելու։

Հետազոտության արդյունքները հրապարակվել էին Scientific Reports ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է