• Latest news

Վիտամին D-ի պակասի 5 քիչ հայտնի ախտանշաններ

26 հոկտեմբերի, 2017  15:50

Յուրաքանչյուր հինգերորդ մեծահասակի եւ յուրաքանչյուր վեցերորդ երեխայի օրգանիզմում վիտամին D–ի մակարդակը նորմայից ցածր է։ Հետաքրքիր է, որ Հայաստանում այդ վիտամինի պակասը նույնպես տարածված է, չնայած այստեղ տարվա ընթացքում շատ են արեւոտ օրերը։

Սննդակարգի հարցերով մասնագետ Քիմ Փիրսոնը պատմել է վիտամին D –ի պակասի մի քանի որ այնքան հայտնի ախտանշանների մասին։

Հաճախակի ինֆեկցիաներ

Վիտամին D–ն անհրաժեշտ է իմունային համակարգի նորմալ աշխատանքի համար, ու երբ օրգանիզմում այն անբավարար քանակությամբ է, իմունիտետը թուլանում է, մարդը սկսում է ավելի հաճախ վարակվել ինֆեկցիոն հիվանդություններով։

Եթե դուք վերջերս սկսել եք ավելի հաճախ հիվանդանալ, մասնագետը խորհուրդ է տալիս անպայման հանձնել անալիզ ու ստուգել վիտամին D –ի մակարդակը։

Դեպրեսիվ տրամադրություն

Համարվում է, որ վիտամին D–ն առանցքային դեր է կատարում սերոտոնինի նորմալ մակարդակի պահպանման համար, որը պատասխանատու է մեր տրամադրության համար։ Սերոտոնինի պակասն էլ իր հերթին հանգեցնում է դեպրեսիվ տրամադրության։

Մշտական հոգնածություն

Վիտամին D–ն , պարզվում է, օգնում է սնունդն էներգիայի վերածել։ Եթե դուք զգում եք մշտական հոգնածություն, հնարավոր է, դուք ունեք վիտամին D–ի պակաս, ինչի հետեւանքով սննդամթերքից սննդարար նյութերը չեն յուրացվում այնպես, ինչպես հարկն է։

Հոդացավեր ու ոսկորների հետ կապված խնդիրներ

Վիտամին D –ն անհրաժեշտ է օրգանիզմում կալցիումի ու ֆոսֆատների մակարդակի կարգավորման համար , դրա համար էլ այն կարեւոր է հոդերի, մկանների, ոսկորների ու ատամների առողջության համար։ Ավելին՝ վիտամին D–ի պակասը բարձրացնում է կոտրվածքների ու օստեոպորոզի զարգացման հավանականությունը։

Մկանացավեր

Վիտամին D –ն անհրաժեշտ է նաեւ մկանների նորմալ գործունեության համար, քանի որ այդ վիտամինի ռեցեպտորներ կան ամբողջ մարմնում, այդ թվում մկաններում։ Մկանացավերը, մասնագետի խոսքով, կարող են վկայել այդ վիտամինի պակասի մասին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել