• Latest news

Սթրեսն օրգանիզմի համար նույնքան վտանգավոր է, որքան ֆասթ-ֆուդը․ հետազոտություն

27 հոկտեմբերի, 2017  22:43

Բոլորը գիտեն, որ անառողջ սնունդը վնասակար է առողջության համար ու բացասաբար է ազդում մարսողական տրակտի ու աղիների միկրոֆլորայի վրա։ Բայց կա նաեւ մեկ այլ գործոն, որը կարող է իր վնասակարությամբ մրցել չիպսերի ու բուրգերների հետ։ Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սթրեսը նույնքան վտանգավոր է աղիքային միկրոֆլորայի համար, որքան ֆասթ ֆուդը։

Փորձի ընթացում, որի արդյունքները հրապարակվել են Nature Science Reports ամսագրում, Բրիգամ Յանգի համալսարանի մոլելուկային կենսաբանության պրոֆեսոր Լաուրա Բրիջուոթերը ստուգել է, թե ինչպես է մկների աղիքներում միկրոօրգանիզմների կազմը փոխվել սթրեսից ու անառողջ յուղոտ սննդից հետո։

Բրիջուոթերը ու Շանհայի համալսարանից նրա գործընկերներն իրենց փորձի համար ընտրել էին 8 շաբաթական մկների մեծ խումբ ու նրանց մեծ մասին պահել ճարպերի բարձր պարունակությամբ սննդակարգով, իսկ մյուս մասին՝ սովորական սննդակարգով։ 16 շաբաթ հետո բոլոր մկներին 18 օրվա ընթացքում ենթարկել են սթրեսի ՝ «մշտական անկանխատեսելի թույլ սթրեսի» ձեւով։

Գիտնականները սթրեսից առաջ ու հետո մկների կղղանքից առանձնացրել են միկրոբային ԴՆԹ-ն , որպեսզի ստուգեն, թե ինչպես է փոխվում նրանց աղիքների միկրոֆլորան։ Նրանք նաեւ չափել են մկների տագնապի մակարդակը։

Արդյունքում պարզվել է, որ ճարպերի բարձր պարունակությամբ սննդակարգով պահված որձ մկները սթրեսին արձագանքում էին ակտիվության նվազումով ու տագնապի ավելի բարձր մակարդակով, քան էգերը։ Բայց ամենակարեւորն այն էր, որ նորմալ սննդակարգով սնված էգերի մոտ սթրեսն աղինքային միկրոֆլորայի նույնպիսի փոփոխություն էր առաջացրել, ինչ ճարպերի բարձր պարունակությամբ սննդակարգով պահված կենդանիների մոտ։ Առողջ սննդակարգով որձերի մոտ նման փոփոխություն չէր հայտնաբերվել։

 Չնայած հետազոտությունն իրականացվել է միայն կենդանիների վրա, գիտնականները ենթադրում են, որ փորձի արդյունքները կարող են որոշ բաներ հուշել նաեւ մարդկանց մասին։ Կանայք, որպես կանոն, դեպրեսիայի ու անհանգստության ավելի բարձր ցուցանիշներ ունեն, որոնք կապակցված են սթրեսի հետ։ Այս հետազոտությունը ցույց է տվել , որ հնարավոր է սթրեսին հոգեբանական արձագանքը կապակցված է աղիքների միկրոֆլորայի փոփոխության հետ ու կարող է դառնալ այդ ախտանշանների պատճառը։

Այդ փորձի արդյունքները ցույց են տալիս ճարպակալման հետ կապակցված տրամադրության խանգարումների ժամանակ աղիքների միկրոֆլորայի դերի մասին հետազոտություններում գենդերային առանձնահատկությունները հաշվի առնելու կարեւորությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել