• Latest news

Հղի կինը կորցրել է երեխային, ձեռքերն ու ոտքերը (ֆոտո)

7 նոյեմբերի, 2017  12:10

ԱՄՆ-ում կինը կորցրել է երեխային, նաեւ երկու ձեռքերն ու ոտքերը այն բանից հետո, երբ հղիության ընթացքում բարդացումների հետեւանքով վարակվել է սեպսիսով, գրում է Daily Mail-ը։ Հայտնում են, որ 2017-ի մարտին 31-ամյա Քայլեյ Ֆերգյուսոն –Ուոլքերը հղիության վեցերորդ ամսում էր։ Սակայն կինը վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել երիկամների ֆունկցիայի խանգարումով, շնչառական խնդիրներով ու ցածր ճնշումով։ Այդ բոլոր բարդացումները նա վերագրել էր գրիպին։ Սակայն բժիշկները Քայլեյի մոտ հայտնաբերել են սեպսիս, որի պատճառով կինը դեռ մինչեւ հիվանդանոց հասնելը վիժել էր։ Երկու շաբաթ կոմայի մեջ մնալուց հետո կնոջ մոտ սկսվել է վերջույթների փտախտ, ու Քայլեյին փրկելու միակ միջոցը անդամահատությունն էր։

Սեպսիսի պատճառը, պարզվել է, արգանդի վզիկի հազվադեպ հանդիպող արատն էր։ Պտղի կողմից գործադրված ճնշումը հանգեցնում էր արգանդի վզիկի վաղաժամ բացվածքի, ինչն էլ հենց ավելացնում էր վարակման հավանականությունը։

Նշում են, որ շուտով Քայլեյի համար կընտրեն պրոթեզներ, իսկ հիմա նա սովորում է իր նոր կյանքին՝ ամուսնու ու երեք տարեկան դստեր աջակցությամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել