• Latest news

Ինչո՞ւ է այդքան բարդ ծխախոտից հրաժարվելը

10 նոյեմբերի, 2017  14:04

Միչիգանի համալսարանի գիտնականները գտել են այն գենետիկ ուղին, որը կապակցված է նիկոտինից կախվածության հետ։ Հենց դրա պատճառով են որոշ ծխողներ այդքան դժվարանում ծխախոտից հրաժարվելու հարցում։

Փորձագետները ծխելուց հրաժարվելու համախտանիշը գնահատել են Caenorhabditis elegans որդերի օրինակով, որոնց մոտ զարգանում է նիկոտինային լիարժեք կախում։ Առանձնացվել են հատուկ գեներ ու մՌՆԹ-ն, որոնք կարեւոր են կախման ու ծխախոտից հրաժարվելու համախտանիշի զարգացման տեսակետից։ Ուշադրության կենտրոնում են հայտնվել սպիտակուցները՝ նիկոտինային ացետիլխոլինային ռեցեպտորներ, որոնք էլ հենց պատասխանատու էին նիկոտինի հանդեպ կախման համար։

Գենետիկներն ուսումնասիրել են այդ սպիտակուցների հետ կապակցված գեները։ Պարզվել է, որ կա պրոցեսի մեջ ներառված գեների հավաքածու, որը հանգեցնում էր նիկոտինային ացետիլխոլինային ռեցեպտորների արտադրման բարձրացմանը։ Իսկ ՌՆԹ-ն (ՌՆԹ փոքր մոլեկուլներ, որոնք օգնում են կարգավորել գեների էքսպրեսիան) կարեւոր դեր էր կատարել նկարագրված սխեմայի մեջ։ Գիտնականների կարծիքով, նույնատիպ մեխանիզմներ են գործում նաեւ մարդկանց օրգանիզմում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել