Հղիության ընթացքում ուտել երկուսի համար ամենեւին պետք չէ, փոխարենն անհրաժեշտ է ուտել կրկնակի անգամ ավելի օգտակար եւ սննդարար կերակուր, քանի որ սննդային նյութերը, որոնք սննդամթերքից ստանում է մայրը, ազդում են պտղի զարգացման վրա, պնդում է կանանց առողջության գծով մասնագետ Կարեն Կուպերը:
Վերջերս կայացած հետազոտությունը ցույց է տվել, որ 3 կանանցից 2-ը հղիության ժամանակ ավելի քիչ կամ ավելի շատ քաշ են հավաքում, քան խորհուրդ է տրվում բժիշկների կողմից: Դա իր հերթին կարող է իրենց եւ իրենց երեխաների մոտ մի շարք բարդությունների բերել:
Իսկ որքա՞ն կիլոգրամ քաշ է խորհուրդ տրվում ունենալ հղիության ժամանակ:
Բժիշկ Քուփերը պնդում է, որ եթե կնոջ քաշը դուրս չի գալիս խորհուրդ տրվող սահմաններից, բարդությունների, օրինակ, դիաբետի, պրեէկլամպսիայի եւ հիպերտոնիայի ռիսկը զգալի կրճատվում է։
Սակայն նաեւ պետք չէ շատ մտահոգվել կիլոգրամների պատճառով։ Քաշի մասին մտահոգվելու դեպքում ցանկալի է խորհրդակցել մանկաբարձ-գինեկոլոգի հետ։
Քաշը նորմայի սահմաններում պահպանելու համար բժիշկը խորհուրդ է տալիս ճիշտ սնվել, շատ հանգստանալ եւ կանոնավոր կերպով ֆիզիկական վարժություններ կատարել։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր