• Latest news

Դայսոնի մրցանակը շնորհվել է մաշկի քաղցկեղն ախտորոշող սարքի համար (ֆոտո)

11 նոյեմբերի, 2017  20:36

Մաքմասթերի համալսարանի sKan սարքավորման ստեղծողները շահել են James Dyson Award 2017 միջազգային մրցույթը, հաղորդվում է հեղինակավոր մրցույթի կայքում: sKan սարքը չափում է մաշկի ջերմաստիճանը, որպեսզի արագ եւ ճշգրիտ որոշի մելանոմայի հետ կապված շեղումները:

Սարքի ստեղծման գաղափարը հիմնված է այն հանգամանքի վրա, որ քաղցկեղային բջիջներն ունեն նյութափոխանակության ավելի մեծ արագություն, քան առողջ բջիջները: Դա նշանակում է, որ քաղցկեղային բջիջները ավելի շատ ջերմություն են հաղորդում: Ստուգելու համար, թե մաշկի տվյալ  հատվածում կան արդյոք մելանոմայի «սաղմիկներ», այդ «կասկածելի» հատվածը նախ սառույցով սառեցնում են: Այնուհետեւ գործի են դրվում sKan-ը, որը տեղադրվում է պացիենտի մաշկի վրա:

Ջերմության ցուցիչների օգնությամբ sKan-ը հետազոտում է մաշկի հատվածը, մինչ այն կրկին «հետ է գալիս» ու ջերմանում: Եթե մարդու մոտ իսկապես առկա է մելանոմա, ապա այն ավելի արագ է տաքանում, քան նրան շրջապատող մաշկը, դրանով իսկ այն բացահայտում է իրեն: Արդյունքները ցույց են տրվում ջերմային քարտեզի տեսքով եւ ջերմության գրաֆիկի տարբերությամբ: Բոլոր տվյալները մշակվում է համակարգչային ծրագրով:

Բժշկական մասնագետը կարող է քննության առնել sKan-ից վերցված տվյալներն, ապա  ընտրել հետագա գործողությունները՝ անհրաժե՞շտ է արդյոք պացիենտին ուղարկել հետագա տետազոտություններին, թե ոչ:

Մեթոդը ոչ ինվազիվ է, արագ եւ արդյունավետ: Ակնկալվում է, որ sKan-ը կարժենա շուրջ 770 ԱՄՆ դոլար:

Ջեյմս Դայսոնի խոսքով՝ Dyson ընկերության հիմնադիրներն ու մրցույթը կազնակերպող հիմնադրամը sKan-ը մելանոմայի ախտորոշման հնարավորություն ունի, որը հասանելի կլինի շատ մարդկանց, քանի որ սարքավոման մեջ օգտագործվում են լայնորեն հասանելի եւ ոչ թանկարժեք բաղադրիչներ:

«Այն շատ խելացի սարք է, որը ի վիճակի է կյանքեր փրկել ամբողջ աշխարհում; Այդ պատճառով էլ ես ընտրել եմ այն, որպես այս տարվա միջազգային հաղթող», — մամուլի հաղորդագրության մեջ ասում է  Դայսոնը:

Սարքը մշակողները շահել են 40 հազար ԱՄՆ դոլար: Խումբը ծրագրում է շարունակել կատարելագործել նախագիծը եւ մտադիր է փորձարկել այն գործնականում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել