• Latest news

ԱՄԲ միջոցով բեղմնավորված երեխաները ավելի հաճախ են սրտի արատներ ունենում. հետազոտություն

27 նոյեմբերի, 2017  10:39

Երեխաների շրջանում, որոնք բեղմնավորվել են ԱՄԲ/ԻՔՍԻ (արտամարմնական բեղմնավորում/սերմնաբջջի ներցիտոպլազմատիկ ներարկում) միջոցով, սրտի բնածին արատների հավանականությունը 45 տոկոսով բարձր է նրանց համեմատությամբ, որոնք բնական ճանապարհով են բեղմնավորվել: Այս մասին հայտնում են IRCCS San Raffaele Hospital-ի (Իտալիա) գիտնականները:

Ultrasound in Obstetrics and Gynecology ամսագրում հրապարակված հետազոտության շրջանակում գիտնականները վերլուծել են հրապարակված 8 հետազոտությունների տվյալներ, որոնց մասնակցել է ԱՄԲ-ի միջոցով բեղմնավորված 25 856 եւ բնական ճանապարհով բեղմնավորված 287 995 երեխա: Հետազոտողները սրտի բնածին արատների 2289 դեպք են հայտնաբերել (1.30 տոկոս ԱՄԲ/ԻՔՍԻ միջոցով բեղմնավորված երեխաների խմբում եւ 0.68 տոկոս՝ բնական ճանապարհով բեղմնավորվածների խմբում):

Մասնագետների կարծիքով՝ ԱՄԲ դեպքում սրտի արատների հավանականությունը մեծանում է վաղ ընկերքային անբավարարության պատճառով: Բայց սա հաստատելու համար հետագա հետազոտություններ են անհրաժեշտ: Գիտնականները ԱՄԲ/ԻՔՍԻ միջոցով հղիացած բոլոր կանանց խորհուրդ են տալիս պտղի էխոկարդիոգրաֆիա կատարել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել