• Latest news

Հետազոտություն. Ավելորդ քաշը մեծացնում է դեմենցիայի վտանգը

4 դեկտեմբերի, 2017  20:51

Ավելորդ քաշի պատճառով տկարամտության առաջացման վտանգը մեծանում է երեք անգամ: Այդպիսի եզրակացության է եկել University College London-ի գիտնականների խումբը՝ Միկի Կիվիկակիի գլխավորությամբ:

Գիտնականների խոսքով՝ ավելորդ քաշի առկայության պատճառով դեպի գլխուղեղ արյան հոսքը նվազում է. նրան չի բավարարում թթվածինն, ինչի հետեւանքով ճանաչողական գործառույթները վատանում են: Մասնագետներն այդպիսի եզրահանգման գալու համար վերլուծել են ավելի քան 1,3 միլիոն մարդու տվյալները:

Հետազոտողները պարզել են, որ 50 տարեկանում բարձր Մարմնի զանգվածի ինդեքս (ՄԶԻ) ունեցող մարդիկ 70 տարեկանում ավելի հաճախ են տկարամտություն ունենում: Հետազոտությունը ցույց է տվել, որ ՄԶԻ-ի աճը յուրաքանչյուր 5 կետով տկարամտության հավանականությունը մեծացնում է 16-33 տոկոսով: Ըստ գիտնականների՝ քաշը նորմայի մեջ պահելը կարող է կանխել կամ կանգնեցնել դեմենցիայի զարգացումը:

Գիտնականների կարծիքով՝ 30-40 տարեկան հավելյալ քաշ ունեցող մարդիկ դժվար թե մտահոգված լինեն դեմենցիայի վտանգի մասին, սակայն այդ վտանգը միանգամայն իրական է  եւ չի կարելի այն անտեսել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել