• Latest news

Յուղոտ ձուկը կարող է պաշտպանել տեսողության տարիքային կորստից

5 դեկտեմբերի, 2017  10:44

Մեծ քանակությամբ յուղոտ ձուկ օգտագործելը կարող է պաշտպանել տեսողության տարիքային կորստից: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Cellular and Molecular Neurobiology ամսագրում:

Յուղոտ ձուկը (իշխան, սարդինա, ծովատառեխ եւ այլն) Օմեգա-3 ճարպաթթուներ է պարունակում՝ նյութ, որը մեծացնում է նորմալ տեսողության համար չափազանց կարեւոր  բջիջների կենսունակությունը: Գիտնականների խոսքով՝ Օմեգա-3 ճարպաթթուները մարդու աչքի բջիջներին օգնում են ավելի արդյունավետորեն  հաղթահարել սթրեսները, օրինակ՝ արյան մատակարարման անբավարարության հետեւանքով առաջացած:

Լաբորատոր թեստերում մարդու աչքի բջիջները ենթարկել են  լույսի մշտական ազդեցության՝ պարզելու համար, թե որքան լավ են հաղթահարում դրա ազդեցությունը: Օմեգա-3 ճարպաթթուներն օգտագործելիս բջիջներն ավելի լավ են դիմացել այս փորձությանը:

Աչքի ցանցաթաղանթը հյուսվածքի բարակ շերտ է, որը աչքի հետին հատվածում է: Այն լույսը կոնվերտացնում է ուղեղ ուղարկվող ազդանշանի, որտեղ կերպարներն են մշակվում: Ցանցաթաղանթի վնասումը մակուլայի դեգեներացիա է առաջացնում, որը պատասխանատու է այն բանի համար, ինչը մենք անմիջաբար տեսնում ենք մեր առջեւ, այսինքն՝ կենտրոնական տեսողության համար: Տեսողության այս տեսակը չափազանց կարեւոր է ընթերցելու, գրելու եւ գույները տարբերակելու համար:

Գիտնականների խոսքով՝ յուղոտ ձուկը պարունակում է նաեւ Օմեգա-6 թթուներ, որոնք բորբոքումներ են առաջացնում, նշանակում է նաեւ վտանգ են սպառնում տեսողությանը, որոնց գործողությունն ամբողջությամբ ճնշում են Օմեգա-3 թթուները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել