Եթե անկողնու միեւնույն սպիտակեղենը երկար ժամանակ օգտագործեք, նրա մեջ կարող են կուտակվել ախտածին միկրոօրգանիզմներ եւ/կամ սնկեր, որոնք կարող են տարբեր հիվանդություններ եւ ալերգիկ ռեակցիաներ առաջացնել, պնդում է միկրոկենսաբան Ֆիլիպ Տիերնոն New York University-ից:
Մարդու օրգանիզմը տարվա մեջ անկողնում արտադրում է մոտ 98 լիտր քրտինք: Տարվա տաք եղանակին այդ խոնավ միջավայրը կատարյալ վայր է դառնում սնկերի բազմացման համար: Այդ պատճառով անկողնու սպիտակեղենը պատք է փոխել ոչ ուշ, քան շաբաթը մեկ անգամ, հավաստիացնում է մասնագետը:
Վերջերս արված հետազոտության ժամանակ, որը գնահատում էր անկողնային պարագաների սնկերով ախտահարվածության մակարդակը, գիտնականները հայտնաբերել են, որ փետրե եւ արհեստական բարձերը, որոնք օգտագործվել են 1,5-ից մինչեւ 20 տարի, կարող են պարունակել 4-ից մինչ 17 տարբեր տեսակի սնկեր, որոնցից շատերը կարող են ախտածին լինել:
Ի հավելում սնկերի ու մանրէների, երկարատեւ օգտագործումից Ձեր անկողնու սպիտակեղենը աղտոտվում է քրտնքից, թքից, մաշկի մահացած բջիջներից, հեշտոցային ու հետանցքային արտադրություններից, ինչպես նաեւ թեփից ու փոշուց: Այդ միջավայրն աղտոտում են նաեւ մանր փոշու մանր միջատները, որոնց արտաթորանքները նույնպես հայտնվում են Ձեր սպիտակեղենի մեջ: Մեկ շաբաթվա ընթացքում այդ աղտոտվածության քանակը զգալիորեն մեծանում է, հավաստում է Ֆիլիպ Տիերնոն: Այդ աղտոտվածությն որոշ բաղադրիչներ կարող են ալերգիա, ասթմա, մաշկային հիվանդություններ, ինչպես նաեւ եղունքների եւ մազածածկույթի հետ կապված խնդիրներ առաջացնել:
«Եթե դուք պատահաբար փողոցում շնաղբի ձեռք տաք, դուք հավանաբար կցանկանաք անմիջապես լվանալ ձեռքերը: Դա կիրառեք նաեւ Ձեր անկողնու նկատմամբ: Եթե դուք տեսնեիք, թե ինչ է այնտեղ գտնվում (թեեւ չեք տեսնում), անպայման ինքներդ Ձեզ կհարցնեիք, թե արդյոք ուզում եք այդտեղ քնել», - եզրափակել է պրոֆեսոր Թիերնոն:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր