• Latest news

Կանոնավոր կերպով պանիր օգտագործելը կրճատում է ինսուլտի ռիսկը. գիտնականներ

8 դեկտեմբերի, 2017  20:19

Կանոնավոր կերպով պանիր օգտագործելն օգտակար է սրտի եւ անոթների առողջության համար։ Այն կրճատում է ինսուլտի եւ սրտանոթային այլ հիվանդությունների ռիսկը։ Այս մասին ասված է European Journal of Nutrition ամսագրում հրապարակված մետաանալիզում։

Հետազոտության հեղինակները՝ չինացի եւ հոլանդացի գիտնականները, վերլուծել են ավելի քան 200 հազար մարդկանց առողջության մասին տվյալները։ Նրանք եկել են այն եզրակացության, որ ամեն օր պանիր ուտող մարդիկ 14 տոկոսով ավելի հազվադեպ են բախվում սրտի կորոնար հիվանդությունների, իսկ ինսուլտի ռիսկը նրանց մոտ 10 տոկոսով պակասում է՝ ի տարբերություն այն մարդկանց, որոնք ավելի հազվադեպ են պանիր ուտում կամ առհասարակ չեն ուտում։

Հետազոտության հեղինակները միաժամանակ նշում են, որ պանիրը պետք է ուտել չափավոր քանակությամբ։ Ընդհանուր առմամբ օպտիմալ է օրական լուցկու տուփի չափով մեկ կտոր պանիր ուտելը։

Սակայն հետազոտողները հստակ չգիտեն, թե ինչով է պանիրն օգտակար սրտանոթային համակարգին։ Չի  կարելի բացառել, որ այդ մթերքը դրական է ազդում արյունատար անոթների էլաստիկության եւ անցանելիության վրա, նվազեցնում է արյան մեջ «վատ» խոլեստերինի ցուցանիշները եւ նպաստում է սրտի եւ անոթների առողջության համար օգտակար աղիքային բակտերիաների վերականգնմանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել