Վիժումների մեծ մասն անհնար է կանխել, պնդում են բրիտանական NHS Choices-ի մասնագետները: Սակայն կան մի քանի կանոններ, որոնց հղի կանանց խորհուրդ է տրվում հետեւել, եւ որոնք կօգնեն վիժման հավանականությունը նվազագույնի հասցնել:
Այսօր ամբողջ աշխարհում բավականին մեծ թվով վիժումներ են գրանցվում, եւ որոշ դեպքերում դրանց պատճառը հաջողվում է պարզել, իսկ որոշ դեպքերում՝ ոչ: Եթե վիժման պատճառը հայտնի է, որոշ դեպքերում կնոջը կարելի է բուժում առաջարկել, որը կկանխի հետագա վիժումները:
NHS Choices-ի մասնագետները հայտնել են վիժում առաջացնող մի քանի խնդիրների մասին, որոնք հնարավոր է բուժել:
Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ
Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը վիճակ է, որի դեպքում հիվանդի արյան մեջ թրոմբներ են առաջանում, որոնք եւ դառնում են վիժման պատճառը: Այսօր հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը հաջողությամբ բուժվում է դեղորայքով, իսկ եթե նախապես է հայտնի հիվանդի մոտ այս համախտանիշի առկայության մասին, հղիության ժամանակ որոշ դեղամիջոցների ընդունումը կարող է էապես կրճատել վիժման հավանականությունը:
Արգանդի վզիկի թուլացում
Արգանդի վզիկի թուլացումը վիժման եւս մեկ տարածված պատճառ է: Այս դեպքում դեղորայքային բուժում չկա, սակայն հիվանդին կարող են ոչ բարդ միջամտություն առաջարկել, որի ընթացքում վզիկի վրա կարեր են դրվում, որոնք թույլ չեն տալիս այն բացվի: Սովորաբար սա արվում է 12-շաբաթական հղիության ժամանակ: 37-շաբաթականում այս կարերը հանվում են:
Մասնագետները նշում են, որ եթե կնոջ մոտ 3 կամ ավելի վիժում է եղել, ցանկալի է բժշկի դիմել՝ պատճառը պարզելու եւ ապագայում վիժումները կանխելու համար:Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր