• Latest news

Պատվաստումների  դեմ թվիթները  կարող են կանխորոշել համաճարակը․ հետազոտություն

13 դեկտեմբերի, 2017  09:40

Թվիթների քանակի փոփոխությամբ, որով օգտատերերը սատարում են պատվաստումը կամ դրա դեմ են հանդես գալիս, հնարավոր է կանխատեսել շրջադարձային պահը, երբ  պատվաստումից հրաժարվող մարդկանց թիվը այնքան է մեծանում, որ դա հանգեցնում է համաճարակի բռնկմանը: Այսպիսի եզրակացության են եկել Կանադայի, ԱՄՆ-ի եւ Շվեյցարիայի համալսարանի գիտնականները  Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրատարակված աշխատանքում։

Մասնագետները նշում են, որ պատվաստումներից հրաժարվելը դանդաղեցնում է հիվանդությունների կանխարգելման գործընթացը եւ կարող է բերել նոր համաճարակի բռնկման։  Այսպես, օրինակ, 2014-2015 թթ․ կարմրուկի համաճարակին Դիսնեյլենդում  նախորդել էր կարմրուկի, կարմրախտի եւ խոզուկի (MMR vaccine) դեմ պատվաստումների նվազմումը 2010-2014 թթ.։

Վաթեռլոյի համալսարանի կիրառական մաթեմատիկա դեպարտամենտի գիտնական Քրիս Բաուխը Կանադայի, ԱՄՆ-ի եւ Շվեյցարիայի  իր գործընկերների հետ որոշել են Դիսնեյլենդում կարմրուկի համաճարակի օրինակով ստուգել առկա մոդելները եւ վաղաժամ նախազգուշացման ցուցանիշները, իսկ  որպես պատվաստման  շուրջ տրամադրությունների ցուցիչ՝ օգտագործել սոցիալական ցանցերի եւ Google-ի հարցման տվյալները:

2011-2016 թթ. բոլոր թվիթները ըստ իրենց բովանդակության բաժանվել էին երեք կատեգորիաների` «պատվաստմանը կողմ», «պատվաստմանը դեմ» եւ «այլ», որի դեպքում  հեղինակի տրամադրությունները չէին համընկնում «կողմ» կամ «դեմ» դասակարգմանը: Տվյալները դիտարկվել են շաբաթական պարբերականությամբ, դրական եւ բացասական թվիթների համար հաշվարկվել են ցուցանիշների արժեքները, ապա համեմատվել են մոդելի առաջարկած  կանխատեսումների հետ:

Քանի որ պատվաստման որոշման վրա ազդում է վտանգավորության, հիվանդության կամ պատվաստման մասին պատկերացումների տարբերությունը, գիտնականները գտել են, որ բնակչության պատվաստվելու պատրաստակամությունը  կրիտիկորեն մոտենում է հիվանդության վերացման շեմին, երբ սոցիալական նորմերը թուլանում են:

Պարզվել է, որ ամերիկայն բոլոր թվիթների թվում 660 477-ը պատվաստմանը դեմ էին, 883 570-ը՝ կողմ, եւ եւս 483 636 թվիթ մտել է «այլ» կարգի մեջ: Քալիֆորնիական թվիթների թվում պատվաստմանը դեմ է եղել 101 683-ը, կողմ՝ 112 741-ը, 59 030 թվիթ դասվել է  «այլ» կարգին: Գիտնականները հայտնաբերել են, որ  բացասական թվիթների համար փոփոխականության գործակիցը եւ ավտոհամահարաբերակցության ֆունկցիան մինչեւ համաճարակը զգալիորեն աճել են, ըստ որում՝ աճը սկսվել է այն բռնկվելուց մի քանի տարի առաջ, իսկ կարմրուկ համաճարակի բռնկումից հետո այդ երեք ցուցանիշները  անկում էին ապրել։

Նմանատիպ փոփոխությունները տեղի էին ունեցել նաեւ դրական թվիթների դեպքում՝ փոփոխության տատանումն ու գործակիցը մեծացել էին, սակայն այդ տարիների ընթացքում ավտոհամահարաբերակցությունը չէր փոխվել, իսկ համաճարակից հետո դրա արժեքը կտրուկ ընկել էր, բայց արագ վերադարձել էր իր նախկին մակարդակին: Առավել հուսալի միտումներ տատանումների ինդեքսն էր ցուցաբերել, իսկ ոչ հուսալի էին եղել ավտոհամահարաբերակցության ցուցանիշի միտումները: Google-ում կարմրուկի պատվաստանյութի մասին որոնողական հարցումները ավելացել էին համաճարակի բռնկումից  մի քանի տարի առաջ, ինչպես նաեւ աճել էր պատվաստումների վերաբերյալ թվիթների ընդհանուր թիվը:

Հեղինակների կարծիքով՝ ստացած արդյունքները հաստատում են հիվանդության վերացման շեմին մոտ լինելիս հասարակական կարծիքի դինամիկայի վերաբերյալ իրենց վարկածի կարեւորությունը եւ ուշադրություն են դարձնում, թե որքան արագ են ինդիկատորները նորմայի վերադառնում, երբ հիվանդացածների թիվը բարձր նիշի է հասնում: Ավտոհամահարաբերակցության ցուցանիշի անկայունությունը նրանք կապում են այն հանգամանքի հետ, որ համացանցում նորությունների կյանքի տեւողությունը սովորաբար 24 ժամից պակաս է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել