• Latest news

Էներգետիկ ըմպելիքներում պարունակվում է 16 թեյի գդալ շաքար. հետազոտություն

19 դեկտեմբերի, 2017  17:45

Միջին վիճակագրական էներգետիկ ըմպելիքում պարունակվում է մոտ 16 թեյի գդալ շաքար՝ ավելի շատ, քան խորհուրդ տրվող օրական նորման է: Հենց այս պատճառով փորձագետները կոչ են անում այս ըմպելիքների վաճառքն արգելել 16 տարեկանից փոքր դեռահասներին:

Հետազոտողները շաքարի պարունակությունը գնահատել են մի շարք ըմպելիքներում եւ շշմեցուցիչ արդյունքներ են ստացել: Նրանք ամենաշատ շաքար են հայտնաբերել Energy and Tropical Guava Flavour-ում (արտադրողն է Rockstar-ը). այս արտադրանքի 500 մլ-ում 78 գրամ շաքար է պարունակվում, որը 20 թեյի գդալ է կազմում: Սա ավելի քան 3 անգամ գերազանցում է շաքարի օրական թույլատրելի սահմանային չափը՝ 25 գրամ կանանց համար եւ 38 գրամ՝ տղամարդկանց:

Դրանից բացի, էներգետիկ ըմպելիքներում նկատվում է նաեւ կոֆեինի՝ առողջության համար վտանգավոր մակարդակ, ինչպես նաեւ բարձր կալորիականություն:

Հետազոտողները վերլուծել են 150-ից մինչեւ 1000 մլ տարողությամբ տարբեր ըմպելիքների բաղադրիչները: Նշենք, որ 500 մլ տարողությունը համարվում է տարաների եւ շշերի մեծ մասի թվում ամենատարածվածը: Հետազոտության հեղինակ Queen Mary University of London-ի պրոֆեսոր Գրեհեմ Մակգրեգորն ընդգծել է, որ  շաքարի նման քանակությունը երեխաների համար բացարձակապես անընդունելի է, քանի որ ոչ մի կերպ չի տեղավորվում հավասարակշռված առողջ սննդակարգի շրջանակում: Գիտնականների կարծիքով՝ հենց այս պատճառով անհրաժեշտ է էներգետիկ ըմպելիքների վաճառքը արգելել 16 տարեկանից փոքր անձանց:

Վերջին տարիներին զարգացած եւ զարգացող շատ երկրներում տարածվում է մանկական ճարպակալման իսկական համաճարակ, որը կապված է ժամանակակից երեխաների սխալ սնվելու եւ քիչ շարժվելու հետ: Երեխաների եւ դեռահասների շրջանում տարածված էներգետիկ ըմպելիքների մեջ շաքարի այդքան բարձր պարունակությունը կարող է լինել այս խնդրի գլխավոր պատճառներից մեկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել