• Latest news

Հեղափոխական միջամտությունը կարող է հազարավոր հիվանդների փրկել անդամահատումից

28 դեկտեմբերի, 2017  09:32

Ամերիկյան մասնագետները փորձարկում են նոր հեղափոխական միջամտություն, որը կօգնի բազմաթիվ հիվանդների խուսափել վերջույթների անդամահատումից։ Այդ միջամտությունն նախատեսված է այն հիվանդների համար, որոնք բախվում են ծանր աթերոսկլերոզի կամ հոդերի կարծրացման խնդրին։

Միայն ԱՄՆ-ում վերջույթների անդամահատում է իրականացվում յուրաքանչյուր 30 վայրկյանը մեկ, ու փորձագետների կարծիքով՝ այդ վիրահատությունների մեծ մասից հնարավոր կլիներ խուսափել, եթե մարդիկ իրենց առողջությանը ավելի ուշադիր վերաբերվեին։ Օրինակ՝  զանգվածային անդամահատումների ենթարկված հիվանդների կեսից ավելին երբեք նախկինում չէր դիմել անոթների մասնագետի։ Իսկ եթե դիմեր, ապա այդ մասնագետները ժամանակին կհայտնաբերեին խախտումները, որոնք էլ հենց հիմնականում նման տխուր հետեւանքների են հանգեցնում։ Խոսքը արյունատար անոթների աթերոսկլերոզի մասին է, որը խոլեստերինի բարձր մակարդակի, կայուն բարձր զարկերակային ճնշման կամ դիաբետի  հետեւանքն է։ Աթերոսկլերոզը կամ անոթների կարծրացումը հաճախ են սխալմամբ համարում տարեց մարդկանց հիվանդություն, սակայն այն նկատվում է նաեւ այլ տարիքային խմբերի ներկայացուցիչների շրջանում։

Բուժման բացակայության դեպքում հիվանդությունը կարող է զգալիորեն խախտել արյան հոսքը ու կանխել վերքերի ապաքինման պրոցեսը, ինչը սադրում է վերջույթների ծանր ախտահարում ու հանգեցնում անդամահատության։ Սակայն հիմա Holy Name Hospital Teaneck հիվանդանոցում փորձարկվում է նոր հեղափոխական միջամտություն, որը հաջողության դեպքում կօգնի կանխել զարգացող աթերոսկլերոզի հետեւանքով վերջույթների անդամահատման զգալի մասը։ Մեթոդաբանությունը փորձարկում է ռադիոլոգիայի բաժնի աշխատակիցների խումբը, որը կատարում է հիվանդի սեփական ցողունային բջիջները գրավող հատուկ սպիտակուցի ներարկումներ։ Այդ բջիջները միգրացվում են այն հատված, որտեղ գտնվում է վերքը, վերածվելով արյունատար անոթների, որոնք ուժեղացնում են տվյալ գոտու արյան մատակարարումը։ Նաեւ ցողունային բջիջները դառնում են մաշկի բջիջներ, ու այդ ամենը արագացնում է ապաքինումը։

Տվյալ ներարկումն իրականացվում է նվազագույն ինվազիվ պրոցեդուրայի ընթացքում՝ անոթներն ու հոդերը վահանիկներից մաքրելու համար։ Երկու տարի տեւած հետազոտությունը, որին մասնակցել է 24 ամերիկյան բուժկենտրոն, այնքան դրական արդյունքներ է գրանցել, որ այսօր դրանք արդեն գնահատվում են ԱՄՆ սննդամթերքի ու դեղորայքի վերահսկողության սանիտարական վարչության կողմից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել