• Latest news

Ամանորյա փայլազարդերը վտանգավոր են առողջությանը․ մասնագետ

1 հունվարի, 2018  19:12

Ամանորյա զարդերի եւ կոսմետիկայի փայլերը շատ ավելի վտանգավոր են, քան կարող են առաջին հայացքից թվալ, իսկ շրջակա միջավայրի վրա փոխազդեցության պատճառով որոշ գիտնականներ, օրինակ՝ Նոր Զելանդիայի Մեսիի համալսարանի բնապահպանական դոկտոր Տրիշա Ֆարելին կոչ է անում արգելել դրանք:

Դոկտոր Ֆարելիի անցկացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պոլիէթիլենի ոչնչացման ժամանակ օգտագործվող քիմիական նյութերը, որոնցից սովորաբար պատրաստվում  են փայլերը, խախտում են կենդանիների, ինչպես նաեւ մարդկանց օրգանիզմների հորմոնալ հավասարակշռությունը: Ավելին, այդ նյութերը կապված են քաղցկեղի եւ նյարդաբանական հիվանդությունների առաջացման հետ:

Շատ ծովային կենդանիներ կարող են ուտել պլաստիկայի այդ կտորները՝ շփոթելով դրանք պլանկտոնի հետ, իսկ  դա հաճախ ճակատագրական հետեւանք է ունենում նրանց համար: Այս նույն պլաստիկ  միկրոմասնիկները կարող են մարդու մարմինում հայտնվել այն ժամանակ, երբ մարդիկ օգտագործում են  ծովամթերք։ Օրինակ, Պլիմուտի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Թոմփսոնի  կատարած ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ պլաստիկ մարմիններ են  հայտնաբերվել Բրիտանիայի ջրերում որսված  յուրաքանչյուր երրորդ ձկան օրգանիզմում: Համաձայն որոշ գնահատականների՝ աշխարհի օվկիանոսներում պլաստիկ միկրոմասնիկների քանակը կազմում է 51 տրիլիոն մասնիկ:

Նոր Զելանդիայի շրջակա միջավայրի, սննդի եւ գյուղերի դեպարտամենտը նախատեսում է 2018 թվականին արգելել անհատական խնամքի եւ  կոսմետիկայի  բոլոր միջոցները, որոնք պարունակում են այդպիսի փայլեր: Տեղական արտադրողները, հաշվի առնելով նոր բացահայտված տվյալները, ստիպված կլինեն փոխարինել պլաստմասե եւ ալյումինե «գլիթերները (փայլեր)» ` բիոլոգիական, կենդանիների եւ մարդկանց համար էկոլոգիապես մաքուրով:

Դոկտոր Ֆարելը գտնում է, որ կոսմետիկայի մեջ փայլերից, «գլիթերներից» ու պլաստիկ մասնիկներից հրաժարումը  որեւէ խնդիր չի ներկայացնում, բայց պետք է իրականացվի «վերեւից ներքեւ», այսինքն՝ դառնա ընկերությունների ղեկավարության քաղաքականություն։

«Արտադրողները պետք է հասկանան պատասխանատվությունը եւ իրենց արտադրանքներում օգտագործեն միայն ոչ թունավոր եւ անվտանգ նյութեր ու բաղադրիչներ: Կարծում եմ, որ բոլոր պլաստիկ բաղադրիչներից բաղկացած փայլն ու «գլիթերները» պետք է արգելվեն»,-եզրափակել է դոկտոր Ֆարելը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է