• Latest news

Դիետոլոգ. Հայաստանում ամանորյա սննդային հիստերիայով առավել մեծ չափով անապահով ընտանիքներն են տառապում

9 հունվարի, 2018  16:58

Հայաստանում ամանորյա սննդային հիստերիայով առավել մեծ չափով անապահով ընտանիքներն են տառապում: Հունվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը:

Նա նշեց, որ հատկապես սոցիալապես անապահով ընտանիքներն են պատրաստ ամբողջ տարին զրկանքներ կրել՝ միայն թե ամանորյա տոներին ճոխ սեղաններ բացեն, որից հետո իրենք էլ են հոգնում եւ հուսալքության մեջ ընկնում: Մինչդեռ ունեւոր մարդիկ ավելի ու ավելի շատ են նախընտրում Ամանորը եվրոպական ձեւով նշել. նրանք հրաժարվում են ստամոքսի տոնից եւ կազմակերպում են իրենց համար հետաքրքիր միջոցառումներ, օրինակ՝ ճանապարհորդության են մեկնում:

Դիետոլոգը Հայաստանի բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տալիս Ամանորին չափի զգացումը չկորցնել, որպեսզի հետտոնական դեպրեսիայով չտառապեն, որը պայմանավորված է սնվելու ռեժիմի խախտմամբ: Եթե ռեժիմն, այնուամենայնիվ, խախտվել է, չարժի կտրուկ անցում կատարել էստրեմալ դիետայի, իրեն սովով տանջել եւ օրգանիզմի մաքրում կատարել:

«Բավական է դադարեցնել դժվարամարս յուղոտ կերակուրի օգտագործումը եւ անցնել ավելի առողջ սննդի՝ մեծ քանակությամբ ջուր խմել, կոպիտ բջջանյութ օգտագործել՝ բանջարեղենի, մրգերի տեսքով»,- նշեց Հասմիկ Աբովյանը:

Ըստ որում, շարունակեց նա, անհրաժեշտ է օրական մի քանի անգամ սնվել՝ փոքր չափաբաժիններով, հրաժարվել տապակած կերակուրներից եւ խմորեղենից, ինչպես նաեւ ուտելիքից հետո քաղցր ըմպելիքներ խմելուց, կապ չունի ինչպիսի՝  գազավորված կամ բնական:

«Հավատացեք ավելորդ կիլոգրամները նվազագույն չարիքն է, որը կարող են հասցնել ամանորյա ճաշկերույթները, դրանք նույնքան արագ են անհետանում, որքան արագ հայտնվել են: Անհրաժեշտ է զգուշանալ աղեստամոքսային համակարգի հիվանդություններից եւ թունավորումից»,- ասաց Հասմիկ Աբովյանը:

Նյարդաբան-սոմնոլոգ Սամսոն Խաչատրյանն իր հերթին խորհուրդ տվեց ամանորյա տոներին, ինչպես նաեւ ցանկացած հանգստյան օրերին եւ արձակուրդներին մշակել արթնանալու ու քնելու ժամանակացույց եւ դրան հետեւել: «Դա օգնում է արագ վերադառնալ քնի սովորական ժամանակացույցին»,- նշեց նա՝ հավելելով, որ մեծահասակ մարդը պետք է օրական 7 ժամից պակաս չքնի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել