• Latest news

Պարզվում է՝ սերֆինգիստները պոտենցիալ վտանգավոր սուպերբակտերիայի տարածող են

15 հունվարի, 2018  18:57

Սուպերբակտերիաները, որոնց վրա հակաբիոտիկները չեն ներգործում, 3 անգամ ավելի հաճախ են հանդիպում սերֆերների աղիներում, քան մնացյալ մարդկանց դեպքում: Այս մասին բժիշկները նշել են Environment International ամսագրում հրապարակված հոդվածում:

«Մենք չենք ասում, որ մարդկությունը պետք է ծովից խուսափի եւ երբեք սերֆինգով չզբաղվի, զբաղմունք, որը մարդկանց ֆիզիկական եւ հոգեկան բարեկեցիկ վիճակին մեծ օգուտ է տալիս: Մյուս կողմից՝ կարեւոր է, որ մարդիկ տեղյակ լինեն սերֆինգի հետ կապված բոլոր վտանգներին, եւ որ քաղաքական գործիչներն ու լողափերի մենեջերները  համապատասխան միջոցառումներ ձեռնարկեն հասարակական առողջության պաշտպանության համար»,- հայտարարել է Էքսեթերի համալսարանից (Մեծ Բրիտանիա) Ուիլյամ Գեյզը:

Վերջին տարիներին բժիշկների առաջ ավելի ընդգրկուն ու սուր է ծառանում, այսպես կոչված, սուպերբակտերիաների խնդիրը՝ մանրէներ, որոնք կայուն են մեկ կամ մի քանի հակաբիոտիկների ազդեցության նկատմամբ: Այսպիսի մանրէների գլխավոր «ինկուբատորներն» են հիվանդանոցները եւ անասնաբուծական ֆերմաները:

Գեյզը եւ նրա գործընկերները համանման բակտերիաների եւս մեկ աղբյուր եւ մարդկանց շրջանում դրանց տարածման հնարավոր ճանապարհ են հայտնաբերել՝ հետազոտելով այն մարդկանց ստամոքսի եւ աղիների միկրոֆլորան, որոնք հաճախ են այցելում լողավազաններ, լողափեր եւ այլ վայրեր, որտեղ մեծ քանակությամբ ջուր ու մանրէների վտանգավոր շտամների պոտենցիալ տարածողներ կան:

Հավաքելով մանրէների 300 նմուշներ՝ գիտնականները դրանք մշակել են մի քանի «վերջին հույս համարվող հակաբիոտիկներով» եւ ստուգել՝ արդյոք դրանք կարո՞ղ են կենսունակ մնալ: Եթե բակտերիաները կենսունակ էին մնում, կենսաբանները որոշում էին դրանց տեսակային պատկանելությունը եւ ԴՆԹ-ն սեքվենիրացնում էին:

Ինչպես պարզվել է, ջրի սիրահարներին կարելի էր բաժանել 2 մեծ խմբի՝ նրանց, ովքեր սերֆինգով են զբաղվել, եւ ովքեր նախընտրել են ջրային այլ մարզաձեւեր ու հանգիստ: Առաջինների աղիներում հակաբիոտիկների նկատմամբ ոչ խոցելի մանրէները մոտ 3 անգամ ավելի հաճախ են հանդիպել, եւ դրանք ախտահարել են միջինը յուրաքանչյուր 10-րդ սերֆինգիստին: Ի հավելումն սրան՝ սերֆինգիստները 4 անգամ ավելի հաճախ են եղել անմեղ բակտերիաներ տարածողներ, որոնց ԴՆԹ-ն հատուկ հատվածներ է պարունակում, որոնք կարող են այլ մանրէների փոխանցվել եւ նրանց հակաբիոտիկներից պաշտպանել:

Ինչո՞ւ են սերֆինգիստները դարձել սուպերմանրէների գլխավոր տարածողները: Գիտնականների ենթադրությամբ՝ սա կապված է 2 գործոնի հետ: Նրանք գրեթե 10 անգամ ավելի շատ են ծովաջուր կուլ տալիս, քան սովորական սուզորդները եւ լողորդները, եւ դրանից բացի՝ լողում են առափնյա ջրերում, որտեղ են թափվում մեծ քանակությամբ կեղտաջրեր, որոնք, ի թիվս այլոց, պարունակում են ե՛ւ հակաբիոտիկներ, ե՛ւ սուպերբակտերիաներ, որոնք «աճեցվել» են ֆերմաներում ու հիվանդանոցներում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել