• Latest news

Օքսֆորդյան սթարթափը գրիպի դեմ ունիվերսալ պատվաստանյութի փորձարկումներ է անկացնում Google-ի միջոցներով

15 հունվարի, 2018  20:09

Օքսֆորդյան Vaccitech սթարթափը մտադիր է 2019-ի վերջին ավարտել գրիպի դեմ ունիվերսալ պատվաստման փորձարկումները, որը կվերացնի տարեկան 2 անգամ յուրաքանչյուր կոնկրետ շտամի համար նոր պատվաստանյութեր ընտրելու անհրաժեշտությունը:

Vaccitech-ի ղեկավար Թոմ Էվանսը արդեն սկսել է ունիվերսալ պատվաստանյութի փորձարկումները, որի մեկ ներարկումը մարդկանց պետք է իմունիտետ ապահովի գրիպի հիմնական տարատեսակներից մեկի՝ A տիպի հիվանդության բոլոր շտամների դեմ: Իրենց մշակումը միավորելով ԱՀԿ կողմից խորհուրդ տրվող պատվաստանյութերի հետ՝ Էվանսը հույս ունի այս տեսակի գրիպից պաշտպանված մարդկանց թիվը 50 տոկոսով մեծացնել:

Համընդհանուր ընդունվածից Էվանսի մոտեցումը տարբերվում է նրանով, որ նրա պատվաստանյութը գրոհում է ոչ թե վիրուսի մակերեւույթին գտնվող սպիտակուցների վրա, որոնք տասնյակ տարատեսակներ ունեն եւ դժվար են որոշվում, այլ նրանց, որոնք ներսում են եւ միատեսակ են բոլոր շտամների համար: Փորձարկումների անցկացման համար Vaccitech-ը GV-ից (Google-ի վենչուրային ստորաբաժանում), Sequoia China-ից եւ Oxford Sciences Innovation-ից 20 մլն ֆունտ սթերլինգ է ներգրավել: Այս գումարը կբավականացնի մինչեւ 2019-ի վերջը, երբ պատվաստանյութը պետք է պատրաստ լինի կլինիկական փորձարկումների եզրափակիչ փուլին:

Հիմա պատվաստանյութը մտում է երկամյա փորձարկումների երկրորդ տարվա մեջ, որոնց 2000-ից ավելի մարդ է մասնակցում: Արդյունքներից կախված՝ Էվանսը եւ նրա գործընկերները հույս ուն ունեն պայմանագիր կնքել գրիպի դեմ պատվաստանյութեր արտադրող ընկերության հետ, հայտնում է Wired UK-ն:

Ներկայումս Vaccitech-ը մշակում է նաեւ պատվաստանյութ մերձավորարեւելյան շնչառական համախտանիշի (MERS) կանխարգելման համար եւ շագանակագեղձի քաղցկեղի դեմ թերապեւտիկ պատվաստանյութեր (նախատեսված է իմունոթերապեւտիկ դեղամիջոցների հետ օգտագործելու համար):

Հիշեցնենք, որ նուկլեինաթթվի հիմքով դեղամիջոցը, որը գրոհում է գրիպի վիրուսի գենետիկ բաղադրիչների վրա, անցյալ տարի մշակել են Վաշինգթոն նահանգի համալսարանի մասնագետները: Այն կարող է դառնալ մրսածության դեմ ունիվերսալ պատվաստանյութի հիմքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել