• Latest news

Սրանք վիրուսաբանական ախտորոշիչ լաբորատորիաներ են. մասնագետը՝ ԱՄՆ ՊՆ միջոցներով ստեղծված լաբորատորիաների մասին

16 հունվարի, 2018  18:43

Հայաստանի տարածքում այսօր գործող ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի լաբորատորիաներն իրենց հստակ «կոչումն» ունեն. հայտնաբերել վիրուսները եւ բժիշկներին ու բնակյչությանն իրազեկել, թե տվյալ սեզոնին ինչպիսի հարուցիչների հետ գործ ունենք: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային ինֆեկցիաների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը՝ պատասխանելով Հայաստանում գործող «կենսաբանական» լաբորատորիաների մասին հարցին, որոնք ստեղծվել են ԱՄՆ Պաշտպանության նախարարության դրամական միջոցներով: Օգտատերը, մասնավորապես, հետաքրքրվում էր, թե արդյոք այդ լաբորատորիաներում կենսաբանական զենք չի՞ ստեղծվում:

«Մեզ մոտ ոչ թե կենսաբանական, այլ վիրուսաբանական լաբորատորիաներ են, որոնք կատարում են բացառապես ախտորոշման գործառույթներ»,- ասաց նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել