• Latest news

ԱՄՆ-ում 30 երեխա է մահացել գրիպի համաճարակի պատճառով

20 հունվարի, 2018  16:38

ԱՄՆ-ում 30 երեխա է մահացել գրիպի համաճարակի պատճառով, եւս 9000 գրիպով հիվանդ պացիենտներ գտնվում են հիվանդանոցում։ Կանխարգելման եւ վերահսկման ամերիկյան կենտրոնի տվյալներով՝  գրիպի կտրուկ աճ է նկատվում 49 նահանգներում՝ բոլորում՝ բացի Հավայան կղզիներից։

Հունվարի 6-ից հունվարի 13-ը երկրում արձանագրվել է 14 401 գրիպի՝ լաբորատոր հաստատված դեպք, իսկ սեզոնին գրանվել է 74 562 դեպք: Սեզոնին արձանագրվել է գրիպով հիվանդ երեխաների  մահացության 30  դեպք, որոնցից 10-ը` հունվարի 6-ից հունվարի 13-ը: Ավելին, Առողջապահության վիճակագրության ազգային կենտրոնի տվյալներով՝ հունվարի 6-ից հունվարի 13-ը երկրում գրանցված բոլոր մահացությունների 8,2 տոկոսը կապված է եղել գրիպի եւ թոքաբորբի հետ:

Վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում 100 000 բնակչի հաշվով 31.5-ը հոսպիտալացվել են գրիպի պատճառով, ավելին, քան դեկտեմբերի 30-ից հունիսի 6-ը (100 000-ի համար`22.7 մարդ): Ներկայումս երկիրում  աճում է H3N2 շտամը, ինչն էլ հենց հանդիսանում է հոսպիտալացումների ու մահացությունների դեպքերի մեծամասնության պատճառը։

Վերջին 20 տարիների ընթացքում ճգնաժամային լուծումների ոլորտում աշխատող բժիշկ Բրահիմ Արդոլիկը նշել է, որ սա գրիպի ամենածանր սեզոոնն է, որ ինքը տեսել է:

Թոքաբորբի կանխարգելման համար  Կանխարգելման եւ վերահսկման ամերիկյան կենտրոնը խորհուրդ է տալիս 65 տարեկանից բարձր մարդկանց, մինչեւ  2 տարեկան երեխաներին եւ քրոնիկ հիվանդություններով տառապող անձանց  պատվաստվել պնեւմակոկային վարակի դեմ։

Կենտրոնը նաեւ խորհուրդ է տալիս պատվաստել գրիպի դեմ, թեեւ այս տարվա պատվաստանյութը, ըստ փորձագետների, այդքան էլ հաջող չէ, այն,այնուամենայնիվ,  նվազեցնում է վարակի  ռիսկը եւ դրա հետեւանքով լուրջ բարդությունների առաջացումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է