• Latest news

Ինչո՞ւ ենք մենք սխալ ընկալում մեր մարմնի չափը

24 հունվարի, 2018  10:52

Մենք կարող ենք մեզ ավելի մեծաչափ կամ փոքրաչափ ընկալել, քան իրականում ենք: Դեռեւս պարզ չէ, թե ինչպես է հնարավոր «այս պատրանքները շտկել»:

Գիտական փորձին մասնակցել է 103 երիտասարդ կին: Մասնակիցներին ներկայացրել են այլ կանանց 71 լուսանկար, որոնք մարմնի տարբեր չափեր են ունեցել: Յուրաքանչյուր լուսանկարը դիտելիս մասնակիցները պետք է գնահատեին կանանց մարմնի չափը:

Հետաքրքիր է, որ կանայք, որպես կանոն, յուրաքանչյուր կնոջ մարմնի չափը գնահատում են ըստ իրենց տեսած նախորդ պատկերի: Ավելորդ քաշով կնոջ պատկերը տեսնելով՝ նրան ընկալել են որպես նորմալ քաշ ունեցող, եթե դիտած նախորդ պատկերում եղել է նորմալ քաշով կին:

Սա նշանակում է, որ մենք կարող ենք սխալ մեկնաբանել մարմնի չափը՝ հենվելով այն ժամանակների հիշողությունների վրա, երբ ավելի նիհար կամ գեր ենք եղել:

Բժիշկ Ջեսոն Բելլն ասում է. «Մարմնի չափի մասին դատողությունները ոչ միշտ են ճշգրիտ եւ կարող են կողմնակալ լինել: Երբեմն դրա վրա ազդում են մեր կողքին կանգնած մարդիկ»:

Այս արդյունքները կարող են կարեւոր հետեւանքներ ունենալ քաշի նվազեցման միջոցառումների համար: Եթե կարծում ենք, որ մենք ավելի նիհար ենք, քան իրականում, ապա կարող ենք չգնալ մարզասարքերի դահլիճ, իսկ դրա փոխարեն կուտենք ավելորդ փքաբլիթ:

Այս սխալ պատկերացումներն, իհարկե, կարող են 2 ուղղությամբ աշխատել. մենք կարող ենք մեզ ավելի մեծաչափ պատկերացնել, քան իրականում: Սխալ պատկերացումները ճարպակալման եւ սննդային վարքի խանգարման առանցքային հատկանիշն են, ինչպիսին է անորեքսիան, այս պատճառով այդ արդյունքները բավականին անհանգստացնող են:

«Մենք կցանկանայիք շտկել այս պատրանքները»,- ասում է բժիշկ Բելլը,- որպեսզի մարդիկ կարողանային իրենց քաշը ճիշտ գնահատել»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել