• Latest news

Լրացված իրականության տեխնոլոգիան կարող է հզոր գործիք դառնալ վիրաբույժների ձեռքում

5 փետրվարի, 2018  21:13

Լրացված իրականության տեխնոլոգիաները կարող են ամբողջությամբ փոխել ոչ միայն խաղացողների խաղային փորձը, այլեւ նոր գործիք դառնալ վիրաբույժների ձեռքում: Այս համակարգը թույլ կտա «ներսից» տեսնել օրգանները եւ հյուսվածքները, ինչը հետագայում կարող է բարելավել վիրահատությունների  արդյունքը:

Վիրաբուժության մեջ լրացված իրականության տեխնոլոգիայի կիրառման կոչ է անում Լոնդոնի Թագավորական քոլեջը: Քոլեջի աշխատակիցները ցույց են տվել, ինչպես կարելի է օգտվել լրացված իրականության սաղավարտներից ստորին վերջույթի վերականգնողական վիրահատության ժամանակ: Օգտագործվել է Microsoft-ի HoloLens գարնիտուրը, որը խառը իրականություն է ստեղծում՝ թույլ տալով վիրաբույժին փոխգործակցել հոլոգրամների հետ կամ համակարգչին կողմից ստեղծված օբյեկտների հետ:

Մասնավորապես, հիվանդի ոտքի վրա դրվել են համակարգչային տոմոգրաֆիայի սկանավորման արդյունքներով պատկերներ(ներառյալ ոսկորների եւ առանցքային անոթների դիրքը) : Այսինքն, այնպես էր ստացվում, որ վիրաբույժը «տեսնում էր», ինչ է կատարվում ներսում:

Այսպիսով, պատկերները բաշխվել են ոսկորների, մկանների, ճարպային հյուսվածքի եւ արյունատար անոթների վրա: Դրանք ներբեռնել են ոտքի եռաչափ մոդելների ստեղծելու ծրագրի մեջ: Այունհետ դրանք բեռնել են մեկ այլ ծրագրիմ մեջ, որը պատկերները փոխանցում է գարնիտուրին: Այն իր հերթին մոդելը դնում է իրական օբյեկտների վրա: Բժիշկները կարող են աշխատել պատկերների հետ օգտագործելով ժեստերը(խոշորացնել, նշան անել): Սա, օրինակ հեշտացնում է ոտքի արյունատար համակարգի վերականգնումը:

Լրացված իրականության տեխնոլոգիաները արդեն հաջողությամբ փորձարկվել են ոտքի վերականգնողական վիրահատություններով 5 հիվանդների վրա:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է