• Latest news

Ինչպե՞ս խմել եւ չհարբել

30 ապրիլի, 2014  23:26

Շատերը գիտեն, թե ինչ է հարբածությունը եւ նույնիսկ ալկոհոլի հակում չունեցող մարդիկ երբեմն մի երկու բաժակ ավելի են խմում եւ կորցնում ինքնատիրապետումը, գետինը ոտքերի տակ, ու անգամ կռիվ են սարքում: Մենք չենք կարող ժամանակը հետ բերել եւ ջնջել մեր նախկին հարբած գործողությունները, սակայն Boston Beer ընկերության տնօրեն Ջիմ Կոխը պնդում է, որ կա մի փոքրիկ խորամանկություն, որը թույլ է տալիս ամբողջ գիշեր քեֆ անել եւ չհարբել: Այդ խորամանկությունն է՝ ակտիվ չոր խմորիչ եւ յոգուրտ, որոնք պետք է խառնել եւ խմել նախքան ալկոհոլին անցնելը, հաղորդում է The Medical Daily-ն:

«Ուզու՞մ եք իմ գաղտնիքն իմանալ: Թե ինչպե՞ս եմ ես ամբողջ գիշեր գարեջուր խմում եւ չեմ հարբում,- ասում է Կոխը: - Ակտիվ խմորիչ»: Կոխը պատմել է, որ տարիներ շարունակ կուլ է տվել չոր խմորիչը խմելուց առաջ՝ համի լավացման համար դրանք յոգուրտի հետ խառնելով: Մեկ թեյի գդալ գարեջրի շշից առաջ, եւ դուք բոլորովին չեք հարբի, ուղղակի անհրաժեշտ է հաշվել շշերը:

Այս տարօրինակ հնարքը օգնել է Կոխին իր կյանքի ընթացքում 21 000 շիշ գարեջուր խմել, եւ չնայած այն բանին, որ նա հայտնի է որպես շատ գարեջուր խմող, նա երբեք չի հարբում: Այս գաղտնիքը Կոխը փոխառել է իր լավ ընկեր բժիշկ Ջոյից, կամ հանգուցյալ Ջոզեֆ Օվադեսից՝ գարեջրի արտադրության լեգենդից:

Այնուամենայնիվ, Կոխը նախազգուշացնում է, որ տարբեր մարդկանց վրա ալկոհոլը տարբեր կերպ է ազդում եւ միջոցը կարող է չվերացնել, այլ մեղմել ալկոհոլի հետեւանքները: Այնպես որ, հարբածության դեմ ունիվերսալ միջոց առայժմ գոյություն չունի:

Կոխի մեթոդը, եթե նույնիսկ աշխատում է, ապա զուրկ չէ չոր խմորիչների օգտագործման հետ կապված որոշ վտանգավոր կողմնակի ազդեցություններից, նախազգուշացնում է ալկոհոլամոլության դեմ պայքարի ազգային ինստիտուտը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է