• Latest news

Խոզի գրիպի պատճառով 10-ամյա աղջկա երկու թոքերն էլ չեն գործում

10 փետրվարի, 2018  13:38

10-ամյա Քեյոնա Ռիչարդսոնը՝ ԱՄՆ Կոլորադո նահանգից, պայքարում է իր կյանքի համար՝ թռչնի գրիպով վարակվելուց հետո նրա թոքերից մեկում կոլապս է տեղի ունեցել, իսկ մյուսը առհասարակ չի գործում։

Գրիպի առաջին ախտանշաններն էին թեթեւ հազն ու ջերմաստիճանը։ Ամեն ինչ սկսվել էր չորեքշաբթի ու արդեն հաջորդ օրը աղջկա մոտ թոքաբորբ էին ախտորոշել։ Հիվանդանոցից նրան տուն են ուղարկել՝ հակաբիոտիկներ նշանակելով, բայց արդեն երեկոյան Քեյոնայի մոտ շնչառական խնդիրներ են սկսվել ու նրան շտապ հոսպիտալացրել են անհապաղ օգնության բաժանմունք։ Միայն այնտեղ են իրականացրել լիարժեք ախտորոշում, որը ցույց է տվել խոզի գրիպի առկայություն։ Հիմա աղջիկը վերակենդանացման բաժանմունքում է գտնվում՝ միացված է արհեստական կենսագործունեության սարքավորումներին, բժիշկները փորձում են փրկել նրան գրիպից, որն արդեն ավելի քան 50 երեխայի կյանք է խլել ԱՄՆ-ում այս ձմեռվա ընթացքում։

Քեյոնայի մոտ ախտորոշել են  H1N1 վիրուս, որը հայտնի է նաեւ որպես խոզի գրիպ։ 2009-ին արձանագրվել էր խոզի գրիպի համաշխարհային պանդեմիա, որի զոհերն էին դարձել ավելի քան 200 հազար մարդ։ Այդ շտամմը հիմա չի համարվում նույնքան գերիշխող, որքան  H3N2 շտամը, որը այս սեզոնին տարածված է ԱՄՆ-ում։ Սակայն թե առաջին, թե երկրորդ շտամը հիմա մեծ տարածում են ստանում ու ավելի հաճախ են դառնում երեխաների մահվան պատճառ։

Նշենք, որ այս ձմռանը գրիպի դեմ գործածված պատվաստանյութը միայն 34 տոկոսի արդյունավետություն է դրսեւորում H3N2 –ի դեմ պայքարում, բայց խոզի գրիպի դեմ դրա պաշտպանական ունակությունն ավելի բարձր է։ Հենց այդ պատճառով էլ իշխանությունները համառորեն կոչ են անում շարունակել պատվաստումները՝ շեշտելով, որ դեռ ուշ չէ ու դրանք դեռ ակտուալ են, քանի որ գրիպի համաճարակը առնվազն եւս երկու ամիս էլ կշարունակվի։

Չնայած Քեյոնան գրիպով հիվանդանալուց ընդամենը մի քանի շաբաթ առաջ էր ստացել պատվաստում։ Արդեն մեկ օր անց նրա թոքերից մեկում կոլապս է տեղի ունեցել, որից հետո մյուսն էլ դադարել է գործել։ Աղջկան ինտուբացիա են արել ու բժշկական կաթվածի վիճակ ստեղծել։ Հիմա Քեյոնայի վիճակը կայուն է, նրա մոտ նկատվում են բարելավման նշաններ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է