• Latest news

Մեծ Բրիտանիայի բնակչուհին 20 տարի կոլա է խմել հանուն փորձի (ֆոտո)

12 փետրվարի, 2018  15:55

Մեծ Բրիտանիայի բնակչուհի Դոննա Գարները 20 տարի առաջ որոշել է փորձ անցկացնել եւ ապացուցել, որ կոլայի օգտագործումն առողջության վրա ոչ մի կերպ չի ազդում: Նա 20 տարի շարունակ օրական 30 բանկա կոլա է խմել: Ստացվում է, որ, հաշվի առնելով միայն ըմպելիքը, նա օգտագործել է 1 կգ շաքար եւ 4170 կալորիա: Այս ցուցանիշը 2 անգամ գերազանցում էր Անգլիայի ազգային առողջապահական համակարգի սահմանած նորման:

Բրիտանուհուն ոչ մեկը չի ստիպել իր վրա այսպիսի փորձ կատարել: Սա նրա անձնական որոշումն էր: Դոննա Գարները ընպելիքի ամենօրյա օգտագործման չափաքանակը եւս ինքնուրույն է ընտրել: Հայտարարած նպատակին հետեւելով՝ Դոննա Գարներն ամեն շաբաթ 70 լիտր կոլա է խմել: Գազավորված ըմպելիքի այս քանակությամբ ցանկության դեպքում հնարավոր էր լոգարանը լցնել: Այսպես շարունակվել է 10 տարի:

Բրիտանուհին հիմա 51 տարեկան է: Անցած 20 տարիներին նա հասցրել է գիրանալ՝ հասնելով 54 չափին եւ վաստակել «2-րդ տիպի դիաբետ» ախտորոշում: Ավելորդ քաշից ազատվելու համար փորձարարուհին գրանցվել է մարզադահլիճում: Մարզչի ղեկավարությամբ նրան հաջողվել է նիհարել մինչեւ 44 չափ, սակայն հիվանդությունը նրան կուղեկցի մինչեւ կյանքի վերջը:

«Ես ափսոսում եմ արածիս համար: Եվ որ 50 հազար ֆունտ եմ ծախսել սեփական առողջությունս կործանելու համար: Մինչդեռ այդ փողով կարող էի ճանապարհորդել, աշխարհը տեսնել…»,- ամփոփել է Դոննա Գարները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել