• Latest news

Հայաստանում ամեն տարի երեխաների շրջանում գրանցվում է քաղցկեղի մոտ 80 նոր դեպք

15 փետրվարի, 2018  13:19

Հայաստանում ամեն տարի մինչեւ 18 տարեկան երեխաների շրջանում գրանցվում է քաղցկեղային հիվանդությունների մոտ 78-80 նոր դեպք: Նրանցից գրեթե կեսի մոտ առկա են արյունաբանական հիվանդություններ: Այս մասին լրագրողներին հայտնեց Հայաստանի Ուռուցքաբանների ասոցիացիայի ղեկավար Գրիգոր Բադալյանը:

Նրա խոսքով՝ երեխաների մոտ առավել հաճախ ախտորոշվող քաղցկեղային հիվանդություններն են՝ սուր լեյկոզները, որոնց հաջորդում են կենտրոնական նյարդային համակարգի՝ գլխուղեղի ուռուցքները: Հիվանդների մոտ 10-12 տոկոսի մոտ հայտնաբերվում են նաեւ չարորակ լիմֆոմաներ՝ հոջկինսի եւ ոչ հոջկինսի: Այնուհետեւ հաջորդում են ոսկորների ուռուցքները եւ նեյրոբլաստոմաները: Ուռուցքների բոլոր մյուս տարատեսակները երեխաների մոտ չափազանց հազվադեպ են հանդիպում:

Ինչպես նշեց մասնագետը, Հայաստանում մանկական քաղցկեղի տարատեսակների բուժումը բավական հաջող է իրականացվում, իսկ 5-ամյա կայուն թուլացման է հաջողվում հասնել 65 տոկոս դեպքերում:

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 15-ին, Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների համաշխարհային համադաշնության (ICCCPO) նախաձեռնությամբ նշվում է Քաղցկեղով հիվանդ երեխանեորի միջազգային օրը (International Childhood Cancer Day):

Վիճակագրության համաձայն՝ աշխարհում ամեն տարի քաղցկեղով հիվանդանում է մոտ 200 հազար երեխա, որոնցից կեսը մահանում է: Ժամանակին կատարված ախտորոշումը բարձրացնում է բուժման արդյունավետությունը եւ մեծացնում վերապրելու հավանականությունը, ուստի մասնագետները ծնողներին խորհուրդ են տալիս իրենց երեխաների հանդեպ ուշադիր լինել եւ նրանց առողջության հետ կապված չնչին կասկածի դեպքում անմիջապես բժշկի դիմել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել