• Latest news

Ծաղիկի վիրուսը կարող է հակաքաղցկեղային պատվաստանյութի հիմք դառնալ

16 փետրվարի, 2018  10:15

Ամերիկացի հետազոտողները վիրուսի կլինիկական փորձարկումներ են անցկացրել, որը կարող է սպանել քաղցկեղային բջիջները: Նման վիրուսը կարող է գործել որպես հակաքաղցկեղային պատվաստանյութ, որը ոչ միայն անմիջաբար կանխում է քաղցկեղային բջիջների աճը, այլեւ ակտիվացնում է իմունային համակարգի աշխատանքը՝ պատասխանը տարածելով վիրուսով վարակված հատվածից հեռու: Այս մասին նշված է MedicalXpess-ի մամուլի հաղորդագրության մեջ:

Սան Ֆրանցիսկոյում Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները ստեղծել են ուռուցքային վիրուս Pexa-Vec-ը, որը կովի ծաղիկի ձեւափոխված տարբերակն է: Դրա մեջ գեն է ավելացվել, որը կոդավորում է ոչ մեծ պեպտիդային մոլեկուլը, որը խթանում է իմունային բջիջների աճը: Դրանից բացի, վիրուսից հեռացվել է տիմիդինկինազա գենը, որի հետեւանքով ինֆեկցիոն ագենտը կարողանում է բազմանալ միայն քաղցկեղային բջիջներում, որոնց մեջ կինազայի մակարդակը բարձր է հատուկ գեներ RAS-ի եւ p53-ի մուտացիայի հետեւանքով:

Ավելի վաղ կատարված դիտումները վկայում են, որ Pexa-Vec-ը կարող է վնաս հասցնել ուռուցքին՝ ախտահարելով արյունատար անոթները, որոնք այն սնուցում են: Հիմա հետազոտողները ենթադրում են, որ այս վիրուսը կարելի է համակարգված մտցնել՝ ներերակային ներարկմամբ: Սա թույլ կտա մոդիֆիկացված ինֆեկցիոն ագենտին հարձակվել ոչ միայն առաջնային քաղցկեղի վրա, այլեւ մետաստազների, որոնք գտնվում են օրգանիզմի այլ հատվածներում: Սա Pexa-Vec-ի կարեւոր տարբերությունն է մյուս վիրուսներից, որոնք կարողանում են ոչնչացնել քաղցկեղային բջիջները, քանի որ դրանք կարելի է մտցնել միայն անմիջաբար քաղցեղային բջիջներ, դա սահմանափակում է դրանց թերապեւտիկ պոտենցիալը:

Pexa-Vec-ը փորձարկվել է մկների վրա, որոնք տառապել են ենթաստամոքսային գեղձի նեյրոէնդոկրինային քաղցկեղով: Պարզվել է, որ վիրուսը չի կարողացել վարակել առողջ օրգանները, սակայն ախտահարել է արյունատար անոթները: Չնայած ինֆեկցիոն ագենտը ոչնչացրել է չարորակ բջիջների միայն մի մասը, դրանց առաջացրած իմունային պատասխանը բերել է նորագոյացության անհետացման:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել