• Latest news

Ձվարանների քաղցկեղն ամենեւին էլ ձվարանում չի սկսվում․ հետազոտություն

17 փետրվարի, 2018  10:49

Ձվարանի քաղցկեղը սկսվում է ոչ թե բուն ձվարաններում, այլ ֆալոպյան խողովակներում։ Նման եզրակացության են հանգել միանգամից երկու գիտական հետազոտություններ, որոնք ուսումնասիրել են ձվարանի շճահեղուկային կարցինոման՝ ձվարանի քաղցկեղի առավել տարածված տեսակը, որի դեպքում 5-ամյա ապրելիությունը կազմում է ընդամենը 15 տոկոս։

Ենթադրություններն այն մասին, որ քաղցկեղի այդ տեսակն իրականում ֆալոպյան խողովակներում է սկսվում, որոշ ժամանակ առաջ է հայտնվել ու հիմա հետազոտությունները հաստատել են դրանք։ Ձվարանի քաղցկեղն անվանում են լուռ մարդասպան, քանի որ ժամանակակից բժշկությունը չունի հիվանդության վաղ ախտորոշման արդյունավետ միջոցներ ու սովորաբար այն հայտնաբերում են ուշ փուլերում, երբ բուժումը քիչ արդյունավետ է։ 

Միանգամից երկու նոր հետազոտություն պարզել են, որ ֆալոպյան խողովակներն են քաղցկեղի զարգացման սկզբնաղբյուրը։ Երկու հետազոտությունների ընթացքում էլ գիտնականները հետեւել են ձվարանի շճահեղուկային կարցինոմային։ Երկու հետազոտություններն էլ ցույց են տվել, որ քաղցկեղի այդ տեսակը ֆալոպյան խողովակներում է զարգանում։ Հիմա գիտնականները փորձում են հասկանալ, թե հատկապես ինչն է ֆալոպյան խողովակները խոցելի դարձնում չարորակ նորագոյացությունների հանդեպ։

Ընդ որում պահպանվում է փոքր հավանականություն, որ ձվարանների ուռուցքների որոշ քանակություն ի սկզբանե կարող է զարգանալ որեւէ այլ տեղ ֆալոպյան խողովակներից բացի, բայց առայժմ դրա որոշակի ապացույցներ չկան։ Ձվարանի քաղցկեղի ուսումնասիրության ճանապարհին հիմնական դժվարություններից մեկն այն փաստն է, որ հյուսվածքի նմուշները շատ բարակ են, ու դրանք կարելի է դիտարկել միայն երկու հարթություններում, ինչի պատճառով էլ բժիշկների աչքերից հաճախ վրիպում են քաղցկեղի պոտենցիալ նշանները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է