• Latest news

Հայաստանը նորածնային մահացությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի վարկանիշում 49-րդ տեղում է

21 փետրվարի, 2018  21:53

“EVERY CHILD ALIVE: The urgent need to end newborn deaths”. ուսումնասիրության շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից կազմված նորածնային մահացության երկրների վարկանիշում Հայաստանը 49-րդ տեղն է զբաղեցրել: Զեկույցի համաձայն՝ կյանքի առաջին ամսվա ընթացքում աշխարհում  2.6 միլիոն նորածին է մահանում, եւ ամենից վատ իրավիճակը Պակիստանում է, իսկ ամենացածր մանկական մահացությունը գրանցվել է Ճապոնիայում:

Հետազոտությունում աշխարհի բոլոր երկրները բաժանված են 4 խմբերի` ըստ եկամտի մակարդակի: Միջին ցածր եկամուտ ունեցող երկրների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 49-րդ տեղը. այստեղ, ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, 1000 ծնունդների դեպքում մահվան 7.4 դեպք է գրանցվում:

Ընդհանուր առմամբ, միջին ցածր եկամուտ ունեցող երկրների վարկանիշում 52 երկիր է ընդգրկվել: Իր ցուցանիշներով Հայաստանից առաջ է անցել Շրի Լանկան (5.3 մահ՝ 1000 ծնունդների դեպքում), Ուկրաինան (5.4 / 1000) եւ Վրաստանը (7.1/1000):

Միջին եկամուտ ունեցող երկրներում մանկական մահացության դեպքերով առաջատար է Հասարակածային Գվինեան (32 մահ՝ 1000 ծնունդների համար), իսկ վերջին՝ 51-րդ տեղում Բելառուսն է (1,5 / 1000):

Բարձր եկամուտ ունեցող երկրների վարկանիշում ամենավատ իրավիճակը Տրինիդադ եւ Տոբագոյում է (12.6 / 1000), իսկ պատվավոր 50-րդ տեղը զբաղեցնում է Ճապոնիան, որտեղ ներկայումս մոլորակում մանկական մահացության ամենացածր ցուցանիշն է` 0.9/1000: Ճապոնիային հաջորդում են Իսլանդիան, Սինգապուրը եւ Ֆինլանդիան:

Նշենք, որ պաշտոնական տվյալներով՝ 2016-ին Հայաստանում մանկական մահացության ցուցանիշը 8.8/1000 է: Ըստ ԱՆ-ի՝ վերջին տասնամյակում մանկական մահացության ցուցանիշը երկու անգամ կրճատվել է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել