• Latest news

Տեսախաղերն օգտակար են տարեց մարդկանց ուղեղի աշխատանքի համար

23 փետրվարի, 2018  22:23

Կանոնավորապես տեսախաղեր խաղացող տարեց մարդկանց մոտ ծերունական դեմենցիայի զարգացման հավանականությունը 29 տոկոսով փոքր է: Այսպիսի եզրահանգում են կատարել նոր հետազոտության հեղինակները, որը ֆինանսավորել է ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտը:

Պատահականության սկզբունքով անցկացված կլինիկական հետազոտությանը մասնակցել է ավելի քան 2800 մարդ, որոնք օգտագործել են «Կրկնակի» լուծում (Double Decision) կոչվող համակարգչային վարժությունները: Այս վարժություններով, որոնք վերարտադրում են համակարգչային խաղերի բազային սկզբունքները, ստուգել են էկրանի կենտրոնում օբյեկտը, օրինակ՝ բեռնատարը արագ ճանաչելու եւ դրանից կախված՝ ծայրամասերում հայտնված օբյեկտներից մեկի, օրինակ՝ ճանապարհային նշանի վրա սեղմելու մարդու ունակությունը: Աստիճանաբար խնդիրներն ավելի բարդացվել են:

Փորձի գաղափարն այն էր, որ առավելագույնս օգտագործվի փոփոխության նկատմամբ ուղեղի ունակությունը, որը հայտի է որպես պլաստիկություն, եւ բարելավվեն ընկալման, որոշումներ ընդունելու, մտածողության եւ մտապահելու հմտությունները: Հետազոտության հեղինակները նշում են, որ այս պրոցեսը նման է հեծանիվ վարել սովորելուն՝ ունակություն, որը շատ ժամանակ չի պահանջում, բայց բերում է ուղեղի երկարաժամկետ փոփոխության:

Հետազոտության մասնակիցների միջին տարիքը կոգնիտիվ ուսուցման խորացված հետազոտությանը մասնակցել սկսելու պահին եղել է 74 տարեկան: Փորձարկման մասնակիցները պատահական սկզբունքով 4 խմբի են բաժանվել. մի խումբը կատարել է համակարգչային վարժություններ, երկրորդը զբաղվել է հիշողության մարզման ավանդական վարժություններով, երրորդը տրամաբանական խնդիրներ է լուծել, իսկ չորրորդ՝ ստուգիչ խմբում ընդգրկվածները ոչ մի բան չեն արել:

Առաջին՝ համակարգչային խումբը ծրագրի աշխատանքի առաջին 5 շաբաթներին շաբաթական ոչ պակաս 10 ժամ տրամադրել է խնդիրները կատարելուն: Նրանցից ոմանք հետագա երեք տարիներին մարզումների ժամանակը հասցրել են շաբաթական 18 ժամի: Պարզվել է, որ երեք խմբերում էլ, որոնք կատարել են համակարգչային, տրամաբանական խնդիրներ եւ հիշողության մարզման վարժություններ, հետագա 10 տարիներին դեմենցիայի զարգացման հավանականությունը 29 տոկոսով նվազել է՝ ստուգիչ խմբի համեմատությամբ:

Փորձագետների կարծիքով՝ անհրաժեշտ է նույն ուղղվածությամբ եւս մի քանի հետազոտություններ կատարել՝ գիտնականների ստացած տվյալները հաստատելու կամ հերքելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է