• Latest news

Վեգանների աստղը, որը հայտնել էր քաղցկեղից եւ լեսբիականությունից բուժվելու մասին, մահացել է մետաստազների պատճառով

22 փետրվարի, 2018  12:53

Վեգանների շրջանում ամենահայտնի տեսաբլոգերներից մեկը՝ Մարի Լոպեսը, որը պնդում էր, որ իր սննդակարգը, հավատը եւ թարմ հյութերն իրեն ազատել են քաղցկեղից եւ լեսբիական սեքսից, այնուամենայնիվ մահացել է քաղցկեղի հետեւանքով: Նրա մահվան մասին հայտնել էին դեռեւս դեկտեմբերին, բայց մինչեւ վերջին ժամանակները չէր հստակեցվում, թե որն էր մահվան պատճառը: Սակայն Մարիի գործընկերուհին անսպասելի խոստովանությամբ է հանդես եկել:

Մարի Լոպեսը YouTube-ի Liz & Mari ալիքի սեփականատերն էր, որը վարում էր իր զարմուհի Լիզ Ջոնսոնի հետ: Նրանք պարզաբանում էին, թե Մարին ինչպես է «4-րդ փուլում գտնվող քաղցկեղից բուժվել Աստծո օգնությամբ՝ հավատի միջոցով»: Տեսահոլովակներում, որոնք հարյուր հազարավոր դիտումներ ունեին, նրանք պնդում էին, որ Մարին «բուժման ամբողջ ընթացքում հյութեր, խաշիլներ, ալկալիական եւ ջրածնային ջուր» է օգտագործել, երբ նրան Աստվածն ուղղեց:

Բժիշկները նշում են, որ Մարին մահացել է երբ կրծքագեղձի քաղցկեղը տարածվել է լյարդի, թոքերի վրա եւ արյան մեջ: Սակայն նրա զարմուհին պնդում է, որ Մարիի մահվան համար նրա մայրն է մեղավոր, որը կրկին նրան «միկրովառարանում պատրաստված» միս օգտագործելուն է հակել:

Լիզի վարկածով՝ մորից բացի, Մարիի մահվան համար մեղավոր են ինքը Մարին եւ բժիշկները: Լիզը մինչեւ հիմա պնդում է, որ իրենց սննդակարգը կարողանում է քաղցկեղը (եւ ոչ միայն քաղցկեղը) բուժել: «Իմ մորաքույրը իր սննդակարգի հարցում եւ հոգեւոր կյանքում հետեւողական չէր»,- ասում է Լիզը եւ հավելում, որ Մարին «հյութ խմելն ու բուսակերային սննդակարգով սնվելը շարունակելու փոխարեն, երբ նրան դարձյալ ախտորոշում կատարվեց, ընտրեց ճառագայթումը եւ քիմիան»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել