• Latest news

«Աստղիկ» ԲԿ-ում բացառիկ վիրահատություն է կատարվել. մակերիկամի էնդոսկոպիկ հեռացում հետորովայնամզային հատվածից

1 մարտի, 2018  19:29

Բժշկությունը զարգանում է օր օրի եւ ուրախալի է այն փաստը, որ բժշկական ձեռքբերումները հաջողությամբ ներդրվում եւ իրականացվում են Հայաստանում՝ հայ բժիշկների կողմից, հայտնում է «Աստղիկ» բժշկական կենտրոնը։

Այսպիսի ձեռքբերումներից է մակերիկամի հեռացումը էնդոսկոպիկ եղանակով՝ հետորովայնամզային հատվածից. բացառիկ վիրահատություն, որ «Աստղիկ» բկ-ում իրականացրեց էնդոկրին վիրաբույժ, բգթ, դոցենտ Արմեն Վարժապետյանը:

Անշուշտ, նման բարդ վիրահատություն իրականացնելու համար անհրաժեշտ է ոչ միայն բարձրմասնագիտական թիմ, այլեւ համապատասխան տեխնիկական հագեցվածություն. բազմպրոֆիլ բժշկական կենտրոնն այս առումով ունի առավելություն:

Բոլորովին վերջերս մակերիկամի հեռացում այդ եղանակով իրականացվեց երիտասարդ մի կնոջ, ում մոտ հորմոնալ ակտիվ ուռուցք էր ախտորոշվել:

Դատավճիռ թվացող ախտորոշում, բարդ վիրահատություն, որին հաջորդեց անհավանական թեթեւ հետվիրահատական շրջան եւ առողջացում:

Ռուզաննան զարմացած էր, որ վիրահատությունից ընդամենը 3 օր անց ինքն իրեն այնքան լավ է զգում, որ ի վիճակի է վերադառնալ տուն: Շարունակելու է մնալ էնդոկրինոլոգի հսկողության ներքո, որոշ դեղորայք է օգտագործելու, սակայն հոգ չէ, չէ որ բարդ հիվանդությունն արդեն անցյալում է, իսկ առջեւում կյանք է՝ առողջ ու լիարժեք…

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել