• Latest news

100 կգ-ից ավելի կշռող տղամարդը նիհարել է եւ արքայազնի կերապարանափոխվել

4 մարտի, 2018  18:20

Reddit-ի Ջեֆ անունով օգտատերը լուսանկարներ է հրապարակել, որոնցով իր արտաքինը ցուցադրել է 34 կգ-ով նիհարելուց առաջ եւ հետո:

«Ես կորցրեցի շատ քաշ, թախիծ եւ դեմքիս մազերը: Եվ սկսեցի կյանքին նորովի նայել: Հիշեք, որ պետք է ինքներդ ձեզ սիրեք»,- մակագրել է նա լուսանկարները:

Հրապարակումը ստացել է ավելի քան 5 հազար մեկնաբանություն: Օգտատերերից շատերը նշել են, որ ավելորդ քաշից ազատվելով՝ տղան սարսափելի նմանվել է Disney-ի մուլտֆիլմերի գլխավոր հերոսներին: Մյուսները որոշել են, որ նա «Շրեկից արքայազնի է կերպարանափոխվել»: Օգտատերերից մեկն արձանագրել է, որ լուսանկարում պատկերված է Հագրիդից իտալացի դերասան Ֆաբիոյին վերափոխումը:

Ֆորումի մասնակիցներին առանձնապես շշմեցրել են հերոսի երկար մազերը. շատերը հետաքրքրվել են, թե նրան ինչպես է հաջողվել նման ծավալի եւ փայլի հասնել: Տղամարդը պատասխանել է, որ ընդամենը լվանում է բալզամով շամպունով եւ հաճախ է սանրում:

Նա նաեւ հայտնել է նիհարելու գաղտնիքը. Ջեֆի խոսքով՝ ավելորդ քաշից ազատվել է, երբ հրաժարվել է ձեռքի հետ ուտելու վնասակար սովորությունից, զբաղվել է յոգայով եւ տնային մարզումներով, ինչպես նաեւ զգալիորեն պակասեցրել է ալկոհոլի օգտագործման ծավալը:

Սա նրան օգնել է 34 կգ-ով նիհարել, չնայած դեռեւս մի քանի ամիս առաջ 110 կգ-ից ավելի էր կշռում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել