• Latest news

Անհրաժեշտ է հավուր պատշաճի քննարկել դեղերը դեղատոմսերով վաճառելու հարցը. իրավապաշտպան

7 մարտի, 2018  13:44

Համանման որոշումները եւ օրենսդրական փոփոխությունները անհրաժեշտ է պարտադիր կարգով ինչպես հարկն է քննարկել, այնուհետեւ ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ, որի մեջ կմտնեն բժիշկ փորձագետներ: Այս մասին մարտի 7-ին տեղի ունեցած «Հայաստանում դեղերի բացթողման նոր ընթացակարգը. առողջապահության իրավունքի սահմանափակո՞ւմ, թե՞ այս ոլորտում իրավիճակի բարելավում» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ ղեկավար Վիոլետա Զոփունյանը:

Նրա խոսքով՝ այս օրենքի ընդունման դեպքում մեծանում է բնակչության շրջանում ինքնաբուժման դեպքերի ավելացման հավանականությունը, ինչը հաճախ կարող է բերել հիվանդի համար ծանր հետեւանքների:

«Մենք «Դեղերի մասին» օրենք ունենք, որը դեղերի նշանակման եւ գրանցման հետ կապված բոլոր հարցերը կարգավորում է: Ըստ էության, մենք դեղեր ունենք, որոնց վրա, անգամ դրանց գրանցված լինելու դեպքում, որոշակի պարտավորություն է դրվում: Այդ դեղերը կարող են նշանակվել բացառապես բժշկի դեղատոմսով: Եվ սա նորություն չէ, այս ոլորտում աշխատող շատերը կարող են դա հաստատել»,- պարզաբանեց Զոփունյանը:

Ըստ որում՝ ինչպես նշեց «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ ղեկավարը, անհրաժեշտ է հասկանալ, թե ինչի համար են այս փոփոխությունները կատարվում՝  հավելելով, որ այս որոշումն ընդունելիս անհրաժեշտ էր ուսումնասիրել միջազգային փորձը, ինչը թույլ կտար որոշակի հստակություն մտցնել այդ սահմանափակումների իրականացման գործընթացում:

Դրանից բացի, ինչպես նշեց Զոփունյանը, անհրաժեշտ է դիտարկել կոռուպցիոն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ այս համակարգի ներդրման հետ կապված, քանի որ հիվանդը ստիպված կլինի նախ բժշկի դիմել, հետո նրանից դեղատոմս ատանալ, գնալ դեղատուն եւ դարձյալ վերադառնալ բժշկի մոտ, ինչն ուղղակի չի կարող չանդրադանալ կոռուպցիոն ռիսկերի աճի վրա:

«Անհրաժեշտ է նաեւ հասկանալ, թե այս օրինագծով ինչպիսի փոփոխություններ եւ հետեւանքներ կառաջանան հասարակության սոցիալական եւ ֆինանսական իմաստով առավել խոցելի շերտերի համար: Քանի որ կան հիվանդներ, որոնք քրոնիկական հիվանդություններով են տառապում եւ պարբերաբար օգտագործում են դեղերի որոշակի տեսակներ»,- եզրափակեց ՀԿ ղեկավարը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության նոյեմբերի 9-ի որոշմամբ մարտի 1-ից Հայաստանում համապատասխան ցուցակում ընդգրկված բոլոր դեղերը պետք է տրամադրվեին դեղատոմսերով:

Որոշմամբ նաեւ դեղատոմսերի նոր ձեւեր են նախատեսվում: Փետրվարին ՀՀ առողջապահության նախարարությունը որոշում էր կայացրել օրենքը փուլ առ փուլ ներդնել. մարտի 1-ից դեղատոմսերով տրամադրել հակաբիոտիկները, հորմոնները եւ կոդեին պարունակող դեղերը, հուլիսի 1-ից՝ բոլոր ներարկային դեղամիջոցները, իսկ հոկտեմբերի 1-ից՝ համապատասխան ցուցակում ընդգրկված բոլոր դեղամիջոցները:

Ավելի ուշ, երբ պարզվեց, որ այս նորմի փուլ առ փուլ ներդրման համար որեւէ իրավական ակտ չկա, առողջապահության նախարարությունը մարտի 6-ին կառավարությանը ներկայացրեց նոյեմբերի 9-ի որոշման ժամանակավոր կասեցման եւ ընթացակարգի փուլ առ փուլ ներդրման մասին օրինագիծը, որը հաստատվեց կառավարության կողմից: Ընդ որում, հորմոնալ դեղամիջոցներն առաջին փուլից տեղափոխվեցին վերջին փուլ: Եվ դեռ պարզ չէ, թե ինչ հիմքով են մարտի 1-ից մինչեւ մարտի 6-ը դեղամիջոցները դեղատոմսերով կամ առանց դեղատոմսերի տրամադրվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել