• Latest news

Սոցփաթեթի շահառուներին 5 ամսում 3984 վիրահատություն են կատարել. փոխնախարար

7 մարտի, 2018  18:05

Հինգ ամսում (2017 թվականի հոկտեմբերից 2018-ի փետրվար) բժշկական ծառայություններ են տրամադրվել սոցփաթեթի շահառու 42 284 պետական ծառայողների, որոնց ֆինանսավորման համար ծախսվել է 1 մլրդ 250 մլն դրամ: Այս մասին լրագրողներին հայտնեց առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը:

Ինչպես նշեց փոխնախարարը, այս 5 ամիսներին կատարվել է 3984 վիրահատություն, ըստ որում՝ յուրաքանչյուրի միջին արժեքը եղել է մոտ 250 հազար դրամ: Եվս 34 924 հիվանդ բուժհաստատություններ է այցելել կանխարգելման նպատակներով:

2017 թվականի հոկտեմբերի 1-ից պետությունը ապահովագրական 6 ընկերություններից բժշկական ապահովագրություն է գնում սոցփաթեթի շահառուների համար: Նախկինում սոցփաթեթի շահառուները սոցանապահովների եւ այլ արտոնյալների հետ սպասարկվում էին պետպատվերի շրջանակում հերթագրման կարգով:

Շահառուները չեն կարող ընտրել, թե իրենց որ ապահովագրական ընկերությունն է սպասարկելու՝ 100 հազար պետծառայողները 6 ընկերությունների միջեւ բաշխվել են պատահական սկզբունքով: Ինչպես նշեց փոխնախարարը, եթե պետական ծառայողներն իրենք ընտրեին, թե ով է իրենց ապահովագրելու, բացառված չէր, որ իրենց ղեկավարները կփորձեին նրանց տրամադրել այս կամ այն ընկերությանը ընտրել, իսկ ընկերություններն իրենց հերթին կձգտեին ղեկավարներին դա անելու համար մոտիվացնել: Այս ամենը ընկերությունների համար անհավասար պայմաններ կստեղծեր, եւ սա չէր բխի քաղաքացիների շահերից:

Սամվել Մարգարյանի խոսքով՝ մինչեւ հիմա գրանցվել է միայն մեկ քաղաքացու բողոք, որը չէր ցանկացել, որ իրեն սպասարկի կոնկրետ ապահովագրական ընկերությունը, քանի որ իրեն դրա անվանումը դուր չէր գալիս: Նա նաեւ լսել էր, որ 5 տարի առաջ այս ընկերությունը իր ծանոթներից մեկին չէր փոխհատուցել վթարից հետո մեքենայի նորոգման ծախսը:

Ինչպես նշեց փոխնախարարը, եթե նախկինում պետական ծառայողները ստիպված էին դիմել միայն այն կլինիկաներ, որտեղ պետպատվեր կար, ապա հիմա նրանք կարող են դիմել ցանկացած կլինիկա, որը նույնպես կնպաստի հիվանդանոցների միջեւ առողջ մրցակցությանը: Ավելին՝ կանխարգելիչ զննումների համար պետական ծառայողներն այլեւս պարտավոր չեն հաճախել բնակության վայրի պոլիկլինիկա, այլ կարող են ընտրել իրենց ճաշակով ցանկացած բուժհաստատություն:

Սամվել Մարգարյանը նաեւ նշեց, որ ապահովագրական ընկերությունների շահույթը կազմում է բուժծառայությունների վրա ծախսած գումարի 5 տոկոսը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է