• Latest news

Պարզվել է՝ աչքերի այտուցը ուռուցքի հետեւանք է, ոչ թե արհեստական թարթիչների (ֆոտո)

9 մարտի, 2018  23:45

Մինչեւ վիրահատությունը 19-ամյա Մեգան Բարքերը 2 բան էր պաշտում՝ դնովի թարթիչներն ու երկար մազերը: Կյանքը փրկող վիրաբուժությունից հետո նա, իր խոսքով, «զրկվել է այն ամենից, ինչն այնքան արժեքավոր էր իր համար», հայտնում է Metro-ն:

Սկզբում ծնողները ենթադրել են, որ Մեգանի աչքերի ուռածության պատճառը թարթիչների սոսնձի նկատմամբ ռեակցիան է, որից նա օգտվում էր ամեն օր: Մեկ ամիս է անցել այն օրից, ինչ նա դնովի աքսեսուարները փոխարինել է ստվերաներկով, սակայն այտուցն այդպես էլ չի անցել: Դեկտեմբերին նա դիմել է բժիշկներին:

Ի զարմանս Մեգանի՝ ակնաբույժները ոչ մի համոզիչ բան չեն կարողացել ասել. նրա տեսողությունը չէր վատթարացել, բոլոր ցուցանիշները նորմայի մեջ էին: Այդ ժամանակ նրան ուղարկել են Անգլիայի Փորթսմութի Քվին Ալեքսանդրի հիվանդանոց, որտեղ Մեգանը 10 ժամ է անցկացրել: Միայն վերջում է բժիշկներին հաջողվել աղջկա գլխում ոսկրածին ֆիբրոմա հայտնաբերել:

«Երբ ինձ ասացին, որ ուռուցքը բարորակ է, ես անմիջապես հանգստացա: Բաց երբ ստիպեցին գլուխս սափրել՝ դա չափից ավելի էր: Ես իմ մազերը սիրում էի»,- ասել է Մեգան Բարքերը:

Բժիշկները ստիպված էին գանգը կտրել ֆիբրոման հեռացնելու համար: Վիրահատությունը 6 ժամ է տեւել եւ հաջող անցել: Հիմա Մեգանին չի կարելի 6 ամիս մեքենա վարել եւ 2 ամիս աշխատել: Նա երազում է նորից սիրելի մազերը երկարացնելու մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել