• Latest news

Քաղցկեղի բուժող դեղամիջոցը կարող է օգնել աուտիզմի դեմ պայքարին

15 մարտի, 2018  23:40

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են լիմֆոմայի բուժման համար գործածվող ռոմիդեպսին դեղամիջոցի նոր հատկանիշները։ University of Buffalo համալսարանի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այդ դեղամիոջցը կարող է զգալիորեն նվազեցնել աուտիզմի ախտանշանների դրսևորումները՝ առանց լուրջ կողմնակի էֆեկտների։

Գիտնականների խոսքով՝ այդ դեղամիջոցը, ըստ երևույթին, ազդում է գեների վրա, որոնք պատասխանատու են հաղորդակցային հմտությունների համար։

Մասնագետները հետազոտությունն իրականացրել են մկների վրա, որոնք Shank 3 գենի հետ կապված խնդիրներ ունեին։ Այդ գենը կարգավորում է նեյրոնների միջև փոխգործակցությունը, ավելացնելով N-մեթիլ-D- ասպարտատի (NMDA) ակտիվությունը։ Եթե Shank 3-ի էքսպրեսիան դանդաղում է, ապա խախտվում են իմացության ու սոցիալական փոխգործակցությանը պրոցեսները։

Երեք օրվա ընթացքում կրծողներին ներարկել են ռոմիդեպսին։ Հետագա երեք շաբաթներին մկները շատ ավելի շփվող են դարձել։ Հետազոտողները նշում են, որ մկների կյանքի երեք շաբաթը համարժեք է մարդկանց կյանքի մի քանի տարվան։ Ռոմիդեպսինը թույլ է տալիս արգելափակված գեներին նորից միանալ աշխատանքին, ինչն էլ իր հերթին, հանգեցնում է աուտիզմի ախտանշանների դրսևորման նվազմանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է