• Latest news

Հոդատապի դեմ դեղամիջոցը բարձրացնում է սրտանոթային հիվանդություններից մահանալու հավանականությունը

15 մարտի, 2018  21:37

Հոդատապով (պոդագրա) հիվանդները հաճախ են տառապում սրտանոթային հիվանդություններից, ու այդ հիվանդություններից մահանալու հավանականությունը նրանց մոտ բարձանում է ֆեբուկսոստատ (հոդատապի բուժման համար դեղամիջոց) ընդունելու հետևանքով։ Նման եզրակացության են հանգել University of Connecticut School of Medicine համալսարանի գիտնականները։

Հետազոտությանը, որը հրապարակվել է New England Journal of Medicine ամսագրում, մասնակցել են հոդատապով հիվանդ 6190 կամավորներ։ Նրանց բոլորի մոտ ախտորոշվել են սրտային տարբեր պաթոլոգիաներ։ Մասնագետները հայտնաբերել են, որ ֆեբուկսոստատ ընդունող հիվանդների մոտ սրտանոթային հիվանդություններից մահանալու հավանականությունը 34 տոկոսով բարձր էր, քան ալլոպուրինոլ ընդունող հիվանդների մոտ։ Բացի դրանից ֆեբուկսոստատը 22 տոկոսով ավելացնում էր ցանկացած այլ պատճառով մահացության հավանականությունը։

Հոդատապի բռնկումների հաճախությունը կազմում էր տարեկան 0․68 դեպք՝ ֆեբուկսոստատ ընդունողների շրջանում ու 0․63՝ ալլոպուրինոլ ընդունողների շրջանում։ Ալլուպուրինոլը նույնպես պադագրայի դեմ դեղամիջոց է։ Հիվանդների մեծ մասը ժամանակի ընթացքում դադարել է օգտագործել հոդատապի դեմ դեղամիջոցներ։ 57․3 տոկոսը հրաժարվել է ֆեբուսկոստատից, իսկ 55․9 տոկոսը դադարել է ալլոպուրինոլ գործածել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել