• Latest news

Միլիարդատերը 10 հազար դոլար է վճարել իր սպանության եւ գիտակցության թվայնացման համար

19 մարտի, 2018  10:58

Ամերիկացի միլիարդատեր Սեմ Ալթմանը Nectome ընկերությանը 10 հազար դոլար է վճարել, որպեսզի ընկերության աշխատակիցներն իրեն սպանեն, այնուհետեւ գիտակցությունը թվայնացնեն եւ փոխանցեն իր համակարգիչ, հայտնում է Mirror-ը: Y Combinator վենչուրային ֆոնդի ղեկավարը հույս ունի, որ այս գործողությամբ հավերժական կյանք կստանա:

Հիմնական գաղափարն այն է, որ ողջ մարդու օրգանիզմ է ներարկվում բալզամող նյութ, որը նրան սպանում է, սակայն ուղեղը պահպանում է «նախնական ձեւով»: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները հույս ունեն, որ հետագայում կկարողանան բալզամված հաճախորդների գիտակցությունը փոխանցել ամպային պահուստարան, որտեղ դրանք կարող են գործնականում հավերժորեն ապրել:

Խնդիրն այն է, որ միակ բանը, ինչը Nectome-ի հաճախորդներին երաշխավորում են՝ մահն է: Ընկերությունն այս փաստը չի թաքցնում՝ գործողությունը ներկայացնելով որպես «100-տոկոսանոց մահացու»: Այդուհանդերձ, արդեն 25 մարդ կա, որոնք ցանկանում են դա իրենց վրա փորձարկել: Նրանց մեծ մասը մահացու հիվանդ է, ինչը չես ասի Սեմ Ալթմանի մասին՝ նա ընդամենը 32 տարեկան է, առողջ եւ շատ հարուստ:

Առայժմ հայտնի չէ, թե Nectome ընկերությունը կոնկրետ երբ է սկսելու հաճախորդների «պահպանումը»: Բացի այդ, ոչ մի ապացույց չկա, որ գիտնականները կկարողանան ըստ նեյրոնային կապերի վերականգնել անհատականությունն ու հիշողությունները: Այդուհանդերձ, միլիարդատիրոջ վճարած գործողությունը միանգամայն օրինական է, չէ՞ որ ԱՄՆ 5 նահանգներում էվթանազիան թույլատրված է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել